Աշխարհ

13.10.2018 08:44


Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը

Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած՝ կա՛մ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կա՛մ քնով է ընկել:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը