Քաղաքական

12.10.2018 17:26


Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները

Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը