Պավլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան» (տեսանյութ)
Բոլշևիկյան կառավարման տարիներին (հատկապես լայնածավալ ռեպրեսիաների փուլում) սովետական պրոպագանդայի գլխավոր հերոսներից մեկը պիոներ Պավլիկ Մորոզովն էր:
Ո՞վ էր Պավլիկը: Նա մի դպրոցական էր, ով բողոքել էր սովետական իշխանություններին սեփական հոր դեմ: Պավլիկը հորը մեղադրել էր կուլակներին օգնելու մեջ և նրա դեմ ցուցմունք էր տվել դատարանում:
Հոր դեմ դատական գործընթացի ժամանակ Պավլիկը հանկարծ ձայն էր խնդրել ու հայտարարել. «Это я подал в суд заявление на своего отца. Я как пионер отказываюсь от отца. Он творил явную контрреволюцию. Мой отец не защитник Октября. Он всячески помогал кулаку Кулуканову Арсентию. Это он помог бежать кулакам. Это он спрятал кулацкое имущество, чтобы оно не досталось колхозникам…Я прошу привлечь моего отца к суровой ответственности, чтобы другим не дать повадку защищать кулаков» («Այդ ես եմ հայց ներկայացրել հորս դեմ: Ես՝ որպես պիոներ, հրաժարվում եմ հորիցս, քանի որ նա հակահեղափոխությամբ էր զբաղված և նա Հոկտեմբերի պաշտպան չէ: Նա ամեն կերպ օգնել է կուլակ Կուլուկանով Արսենտիին: Այդ նա է օգնել, որպեսզի կուլակները կարողանան փախչել: Այդ նա էր թաքցրել կուլակների ունեցվածքը, որպեսզի այն չհասնի կոլխոզնիկներին: Ես խնդրում եմ հորս համար սահմանել ամենախիստ պատիժը, որպեսզի մյուսներին առիթ չտանք պաշտպանել կուլակներին»):
Դժվար է ասել՝ սա իրակա՞ն պատմություն է, թե՞ ոչ, բայց դա էական չէ: Էականն այն է, որ պետական մակարդակով քարոզվում էր, որ հանուն հեղափոխության՝ պետք է «գործ տալ» անգամ սեփական հոր դեմ, որպեսզի հակահեղափոխություն կոչվածը չհաղթի, իսկ աղքատների սրտերը հովանան հարուստների դեմ անողոք պայքարի գաղափարից:
Սովետական պրոպագանդան այլախոհների դեմ պայքարը հիմնավորում էր «ժողովրդի պահանջով»: Բոլշևիկները սևերի ու սպիտակների էին բաժանել հանրությանը, բոլոր անցանկալի անձանց հայտարարել էին սև ու իշխանությունը կենտրոնացնելու գործիք հանդիսացող ռեպրեսիվ ապարատի կիրառումը քողածածկում էին «ժողովրդի պահանջի» քարոզով:
Բոլշևիկները տոտալիտար պետություն էին կառուցում և լուծում իշխանության ամրապնդման խնդիր: Ստալինին պետք էր, որպեսզի մարդկանց գնդակահարումը ստանա, այսպես կոչված, ժողովրդի աջակցությունը: Բնականաբար, ժողովրդի մասնիկները չէին կարող չաջակցել տոտալիտար պետության կառուցմանը, քանի որ հակառակ դեպքում կհռչակվեին հակահեղափոխականներ ու կգնդակահարվեին:
Դատելով ամենից՝ Հայաստանում խրախուսվում է պավլիկմորոզովությունը:
Խոսվում է այն մասին, որ «դեկտեմբերիկ» դարձած նախկին ՀՀԿ-ականների վրա իշխանությունները ճնշումներ են կիրառել: Իշխանությունները, բնականաբար, հերքում են դա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե ճնշում եղել է, ապա այդ պատգամավորների բարեկամների կամ որոշ դեպքերում՝ ընտանիքի անդամների կողմից, ինչը նա նորմալ է համարում: Եղե՞լ են այդպիսի ընտանեկան ճնշումներ, թե՞ ոչ, արդեն կապ չունի: Ասվածից պարզ է դառնում, որ այսուհետ «սևերին» պետությունը ճնշելու է «Մենք կապ չունենք, ընտանքի անդամներն են ճնշել» թեմայի շրջանակներում:
Փաստորեն, ըստ պաշտոնական քարոզչության ստացվում է, որ «Նոր Հայաստանում» արդեն կան ընտանիքներ, որտեղ ապրում են պավլիկմորոզովներ, ովքեր իրենց հարազատներին թույլ չեն տալիս, այսպես կոչված, հակահեղափոխական դառնալ: Այդպես է դա թե ոչ, արդեն երկրորդական է: Գլխավորն այն է, որ այդպիսի բանը քարոզվում է, խրախուսվում և քաջալերվում:
Տեղին է հիշեցնելը, որ բոլշևիկների դաժանագույն կառավարման տարիներին մեր հայրենակից Միկոյանը, պավլիկմորոզովյան քարոզի շրջանակներում, պարծենում էր, որ իրենց գաղափարներն այնքան լավն են, որ որդիները դուրս են գալիս հայրերի դեմ ու կոնկրետ օրինակ էր բերում:
Եթե մենք չենք ուզում գնալ համայնավարների ճանապարհով, ապա չպետք է «Նոր Հայաստանում» պավլիկմորոզովություն քարոզենք:
Դպրոցական տարիքի երեխաներից «դուխով» պավլիկմորոզովներ ստանալը լավ գաղափար չէ:
Պավլիկ Մորոզովի վերադարձը «Նոր Հայաստան» (տեսանյութ)
Բոլշևիկյան կառավարման տարիներին (հատկապես լայնածավալ ռեպրեսիաների փուլում) սովետական պրոպագանդայի գլխավոր հերոսներից մեկը պիոներ Պավլիկ Մորոզովն էր:
Ո՞վ էր Պավլիկը: Նա մի դպրոցական էր, ով բողոքել էր սովետական իշխանություններին սեփական հոր դեմ: Պավլիկը հորը մեղադրել էր կուլակներին օգնելու մեջ և նրա դեմ ցուցմունք էր տվել դատարանում:
Հոր դեմ դատական գործընթացի ժամանակ Պավլիկը հանկարծ ձայն էր խնդրել ու հայտարարել. «Это я подал в суд заявление на своего отца. Я как пионер отказываюсь от отца. Он творил явную контрреволюцию. Мой отец не защитник Октября. Он всячески помогал кулаку Кулуканову Арсентию. Это он помог бежать кулакам. Это он спрятал кулацкое имущество, чтобы оно не досталось колхозникам… Я прошу привлечь моего отца к суровой ответственности, чтобы другим не дать повадку защищать кулаков» («Այդ ես եմ հայց ներկայացրել հորս դեմ: Ես՝ որպես պիոներ, հրաժարվում եմ հորիցս, քանի որ նա հակահեղափոխությամբ էր զբաղված և նա Հոկտեմբերի պաշտպան չէ: Նա ամեն կերպ օգնել է կուլակ Կուլուկանով Արսենտիին: Այդ նա է օգնել, որպեսզի կուլակները կարողանան փախչել: Այդ նա էր թաքցրել կուլակների ունեցվածքը, որպեսզի այն չհասնի կոլխոզնիկներին: Ես խնդրում եմ հորս համար սահմանել ամենախիստ պատիժը, որպեսզի մյուսներին առիթ չտանք պաշտպանել կուլակներին»):

Հայկ Ուսունց