Լրահոս

04.03.2010 15:49

Դավիթ Հակոբյանն իր հրաժեշտի տոնահանդեսը դեռ չի տվել

Դավիթ Հակոբյանն իր հրաժեշտի տոնահանդեսը դեռ չի տվել

2009թ. դեկտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր, թե մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պարտություն կրելուց հետո «Անդրանիկի նման կթքի և կհեռանա»։

Այսօր, սակայն, «Փաստարկ» ակումբում նա լրագրողներին ասուլիսի է հրավիրել և պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա վերադարձը՝ պնդել է, թե ինքն ասել է, որ առա՛յժմ է թքում և հեռանում։

-Ես քաղաքականությունից առայժմ մեկընդմիշտ հրաժեշտի իմ տոնահանդեսը չեմ տվել, և այսօր արդեն, երբ տեսնում եմ, թե ընդդիմությունը և իշխանությունն ինչպես են խորհում ապագա տնտեսական կրախից հանելու մասին, իմ մուտքն այստեղ ուղղակի անհրաժեշտություն է,- ասել է Դ. Հակոբյանը,- ես, որպես տրիբուն, արտապառլամենտական դաշտում կամ ու կամ։ Երբեք այդ դաշտից թոշակի չեն գնում։ Թոշակի գնում են մանդատավորները, պորտֆելավորները իրենց քաղաքական գրդոնն անելուց հետո։ Այնպես որ ես եղել եմ և մնում եմ։

Ինչ վերաբերում է թիվ 10 ընտրատարածքի ընտրություններին, ապա, Դ. Հակոբյանի խոսքերով, այդ ընտրական արշավն իրեն անհրաժեշտ էր ազգից քաղաքական հասունության ստուգարք ընդունելու համար, որն ազգը չհանձնեց.

-Այսօր քաղաքական գործիչը, եթե լուրջ ազգային շահերի նվիրյալ է, մի մանդատի համար Մելիքի թրի տակով չի անցնելու։ Դավիթը երբեք վիկինգների թրի տակով չի անցնի, որպեսզի այդ մանդատը ստանա։ Ես նրանց հոգու դավթարում գրված չեմ, Պեպա՛ն ջան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։