Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ
Հեղափոխությունները բերում են նոր աշխարհայացք, նոր կարգախոսներ ու նոր խորհրդանիշներ:
Ֆրանսիական հեղափոխությունը նոր ազգ կերտեց, նոր կարգախոս` ազատություն, եղբայրություն, հավասարություն, նոր խորհրդանիշներ` հիմն, դրոշ, քաղաքացու իրավունքները, որը դրվեց ֆրանսիական, իսկ հետագայում եվրոպական երկրների Սահմանադրությունների հիմքում, ստեղծեց նոր մշակույթ և այլն: Մինչև հիմա Ֆրանսիան ապրում է այդ արժեքներով:
Ամերիկյան հեղափոխությունը հռչակեց մարդու իրավունքները, Ազատությունը դարձրեց երկրի գաղափարախոսությունը, ստեղծեց նոր մշակույթ, նոր Սահմանադրություն և ամերիկայի ողջ խորհրդանիշները դրանց վրա են հիմնված: Ձևավորվեց նոր ազգ: Մինչև հիմա Ամերիկան ապրում է այդ արժեքներով:
Որն է հայկական հեղափոխության ռեֆլեքսիան և ինչ նոր արժեք, նոր մշակույթ, նոր կարգախոս և նոր իրավական նորմ է ավելացել:
Սա համարեք հարցում: Սիրով սպասում եմ պատասխաններին:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից