Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները (ուղիղ միացում)
Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 11-ին մեկնարկած գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով:
Գագաթնաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն:
Այսօր գագաթնաժողովի մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ամսաթիվը:
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Օրն ու ամբողջ գագաթնաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները (ուղիղ միացում)
Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 11-ին մեկնարկած գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: