Միանման գործողություն և հակառակ պահանջներ. Ամուլսարից մինչև Ալավերդի
Օրերս լրահոսի մեջ հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բողոքի ակցիա է. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը և երկաթգիծը: Պատճառը գործարանի փակման մասին լուրերն են:
Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել Ալավերդու պղնձաձուլարանում: Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Վալլեքս խմբի «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը վճարելու համար:
Ձուլարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը։ Գործարանի ղեկավարները հայտարարել են, որ չեն կարող նվազեցնել արտանետումները, քանի որ դրա համար հարկավոր է կրճատել արտադրողականությունը, ինչը վնասաբեր կլինի ընկերության համար:
Աշխատողները, մտածելով, որ գործարանը կարող է փակվել, դուրս են եկել ու փողոց փակել:
Փաստորեն ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանում հանքի շահագործման լավագույն նախագիծ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը խոչընդոտում է մի քանի «բնապահպան»՝ ճանապարհը փակելով, իսկ ահա ճանապարհը փակելով՝ կառավարության վրա ճնշում է գործադրվում, որպեսզի բնապահպանական նորմերը խախտող մեկ այլ հանքի գործունեությունը չդադարի, բայց նույն այդ «բնապահպանները» աղմուկ չեն բարձրացնում: Չեն բարձրացնում, քանի որ Ալավերդու պղնձաձուլարանի դեմ պայքարելու ֆինանսավորում չկա: Մենք գործ ունենք միանման գործողության, բայց ոչ միանման պահանջների հետ:
Կառավարությունը, փաստորեն, հայտնվում է շատ ավելի լուրջ դժվարության մեջ, քան սրանից օրեր առաջ: Եթե թույլ տա աշխատել արտանետումները 15 անգամ գերազանցող ընկերությանը՝ վախենալով ճանապարհ փակողներից և միևնույն ժամանակ թույլ չտա աշխատել բնապահպանական բոլոր նորմերը պահպանող «Լիդիանին»՝ կրկին վախենալով ճանապարհ փակողներից, ապա կստացվի, որ մեր երկրում ամեն ինչ խառնվելու է իրար: Բայց չէ՞ որ որոշումների կայացման հիմքում պետք է լինի երկրի տնտեսության զարգացումը և մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումը:
Միանման գործողություն և հակառակ պահանջներ. Ամուլսարից մինչև Ալավերդի
Օրերս լրահոսի մեջ հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բողոքի ակցիա է. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը և երկաթգիծը: Պատճառը գործարանի փակման մասին լուրերն են:
Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել Ալավերդու պղնձաձուլարանում: Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Վալլեքս խմբի «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը վճարելու համար:
Ձուլարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը։ Գործարանի ղեկավարները հայտարարել են, որ չեն կարող նվազեցնել արտանետումները, քանի որ դրա համար հարկավոր է կրճատել արտադրողականությունը, ինչը վնասաբեր կլինի ընկերության համար:
Աշխատողները, մտածելով, որ գործարանը կարող է փակվել, դուրս են եկել ու փողոց փակել:
Փաստորեն ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանում հանքի շահագործման լավագույն նախագիծ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը խոչընդոտում է մի քանի «բնապահպան»՝ ճանապարհը փակելով, իսկ ահա ճանապարհը փակելով՝ կառավարության վրա ճնշում է գործադրվում, որպեսզի բնապահպանական նորմերը խախտող մեկ այլ հանքի գործունեությունը չդադարի, բայց նույն այդ «բնապահպանները» աղմուկ չեն բարձրացնում: Չեն բարձրացնում, քանի որ Ալավերդու պղնձաձուլարանի դեմ պայքարելու ֆինանսավորում չկա:
Մենք գործ ունենք միանման գործողության, բայց ոչ միանման պահանջների հետ:
Կառավարությունը, փաստորեն, հայտնվում է շատ ավելի լուրջ դժվարության մեջ, քան սրանից օրեր առաջ: Եթե թույլ տա աշխատել արտանետումները 15 անգամ գերազանցող ընկերությանը՝ վախենալով ճանապարհ փակողներից և միևնույն ժամանակ թույլ չտա աշխատել բնապահպանական բոլոր նորմերը պահպանող «Լիդիանին»՝ կրկին վախենալով ճանապարհ փակողներից, ապա կստացվի, որ մեր երկրում ամեն ինչ խառնվելու է իրար: Բայց չէ՞ որ որոշումների կայացման հիմքում պետք է լինի երկրի տնտեսության զարգացումը և մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումը:
Կից նյութն՝ այստեղ։
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից