Կարծիք

10.10.2018 20:10


Հայաստանում բիզնես գրավչությունը գնալով կնվազի

Հայաստանում բիզնես գրավչությունը գնալով կնվազի

Որոշ հավաստի աղբյուրներից իմացա, որ Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատը փակվել է: Պատճառը՝ մի խումբ «բնապահպանների» կողմից հայտնաբերված խախտումներն են:

Հիմա, փաստորեն, սենց մի իրավիճակ է ստեղծվել. դե քանի որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանում իր անհանգստությունն է հայտնել Ամուլսարի իրավիճակի մասով, մեր «մտահոգ» բնապահպանները որոշել են արհեստածին մի բունտ էլ Քաջարանում անել, որպեսզի չստացվի խտրականություն են դնում Ամուլսարի հանքի ու Պղնձամոլիբդենային կոմբինատի միջև, որը, ըստ էության, տարիներ շարունակ աշխատել է բնապահպանական նորմերը խաղտելով: Իսկ ահա Ամուլսարը, որը պատկանում է ամերիկյան ընկերությանը և, որը, կարծես, 4 ամիսների ընթացքում ոչ մի նորմ չի խաղտել, ավելին՝ աշխատել է իրավական հարթակում և հետագայում էլ Պղնձամոլիբդենային կոմբինատի նման մեծ եկամուտ (մոտ 50 մլն դոլար տարեկան) կտա, ամեն ինչ արեցին, որ կառավարությունը գործունեությունը դադարեցնի:

Այսպես շարունակելով Հայաստանում բիզնես գրավչությունը գնալով կնվազի, և այն կոչերը, որը անում է վարչապետը Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում՝ եկեք Հայաստանում ներդրումներ արեք, անտեղին ու անիմաստ են: Ասենք հրաժարվեցինք այս երկու խոշոր ընկերությունների տարեկան մոտ 100մլն դոլար եկամտից, ինչպե՞ս պետք է դրա տեղը լրացնենք՝ փոքր ու միջին բիզնեսին «սեղմելո՞վ»:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը