Լրահոս

04.03.2010 13:52

ՀԱԿ–ն այլընտրանքային ժամանակացույցը կներկայացնի մարտի 16–ին

ՀԱԿ–ն այլընտրանքային ժամանակացույցը կներկայացնի մարտի 16–ին

Խոսելով մարտի 1-ին կազմակերպված հանրահավաքի մասին՝ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասել է, թե իշխանությունները հսկայական ռեսուրս են ներդրել հանրահավաքի անցկացումը խափանելու համար.

-Անցկացրեցինք փայլուն հանրահավաք, թեև ողջ օրը Երևան եկող ճանապարհներն ուղղակի զմռսված էին,-ՀԱԿ-ի անունից հայտարարել Է Ա. Մուսինյանը։

-Հանրահավաքով մենք մի քանի գործընթաց սկսեցինք. հրապարակվեց այն ժամանակացույցը, որը, որպես այս ռեժիմի ներկայացրած ժամանակացույցին այլընտրանք, կներկայացվի ԵԽԽՎ-ին։ Մենք դա կանենք մարտի 16-ին երթով։

Անդրադառնալով գազի գնի բարձրացման դեմ նախաձեռնած դատական հայցին՝ ՀԱԿ մամլո խոսնակն ասել է, որ մարդիկ ակտիվորեն ցանկություն են հայտնում մասնակցել այդ գործընթացին։

-Մենք ուրվագծեցինք այն օրակարգը, որի շրջանակներում կընթանա Հայաստանի կյանքն առաջիկա ամիսներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։