1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»
ՀՀԿ-ական ճամբարից երեկվանից արտահոսք է: Հերթական արտահոսքը: Ժողովրդական լեզվով դրան «առնետավազք» են անվանում:
ՀՀԿ-ական «դեկտեմբերիկների» մրցավազքի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաջալերել և ողջունել: Հպարտ քաղաքացիներին, փաստորեն, առաջարկվում է քաջալերել նրանց, ում վրա երեկ չէ առաջին օրը փակցվել էր «սևի» ու «հակահեղափոխականի» ահասարսուռ պիտակը (կարևորը՝«դուխո՛վ»):
Փաշինյանի այդ կոչից հետո բոլորը հիշեցին 1998 թվականի իշխանափոխությունը և խորհրդարանում տեղի ունեցածը, երբ «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու անցնում Վազգեն Սարգսյանի կողմը:
Զուտ ձևական առումով 1998-ին և մեր օրերում տեղի ունեցածներն ունեն նմանություն, բայց բովանդակային առումով կաէական ու արմատական տարբերություն:
1998-ին «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու համալրում «Երկրապահ» պատգամավորական խումբը: 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցները անցան Վազգեն Սարգսյանի կողմն ու վերջինիս ուղղորդմամբ սատարեցին նախագահ դառնալու ճանապարհ բռնած Ռոբերտ Քոչարյանին:
Հիմա կարծես թե նույն բանն է տեղի ունենում, բայց միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ 1998-ին տեղի ունեցածը «առնետավազք» անվանելը սխալ է, քանի որ Վազգեն Սարգսյանի թիմը, որը 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համալրել էր «Հանրապետություն» դաշինքը, հենց Վազգենի ցուցմամբ էր սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա ցուցմամբ էլ դուրս եկավ 1-ին նախագահի դեմ: Այսինքն՝ դավաճանություն 1998-ին որպես այդպիսին չի եղել: Ճիշտ է, եղել են նաև կոնյունկտուրային դեմքեր, բայց դա ճաք տված թիմի ներսում գտնվողների վարքագիծ էր, այսինքն՝ չկար իշխանական ճամբարից ընդդիմադիր ճամբար թռնող: Ամեն ինչ տեղի էր ունենում իշխանական թիմի ներսում:
Եթե 1998-ին «Հանրապետություն» դաշինքից անցնեին 1996-ին նախագահական ընտրությունները փաստացի հաղթած ու տիտղոսային ընդդիմություն դարձած Վազգեն Մանուկյանի կողմը, ապա դա կլիներ, այսպես ասած, դասական «առնետավազք», այսինքն՝ թիմափոխություն և ճամբարափոխություն:
1998-ին տեղի է ունեցել ոչ թե ճամբարափոխություն, այլ ճամբարի ներսում վերադասավորում, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարականներ ներկայացրեցին ու մնացին 1-ին նախագահի հետ, իսկ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները մնացին Վազգեն Սարգսյանի հետ: Ի դեպ, տիտղոսային ընդդիմության ճամբարից եղան Քոչարյանի կողմ անցնողներ, ինչը բնական էր, քանզի մյուս կողմում Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
1998-ին Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանըտարաձայնություններ ունեին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղի հարցում ու տեղի ունեցավ իշխանական թիմի մասնատում՝ գաղափարական հենքի վրա: Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակի կողմնակիցները մնացին Տեր-Պետրոսյանի հետ, իսկ նրանք, ովքեր դա չէին ընդունում ու կարծում էին, որ Ղարաբաղի հարցում ճիշտը փաթեթային մոտեցումն է, անցան Ռ. Քոչարյանի ու Վ. Սարգսյանի կողմը:
Այն, ինչ տեղի է ունենում այժմ իսկական «առնետավազք» է, քանզի ՀՀԿ-ականները ճամբար են փոխում և լքում խորտակվող ՀՀԿ-ական նավակը: Լֆիկները, սասիարտակները և մյուսները ժամանակին ծաղրել են Նիկոլ Փաշինյանին ու անվերապահորեն ծառայել նախորդ ռեժիմին: Փաշինյանն այսօրվա «առնետներին» համարում է դասակարգային թշնամի ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին դասակարգային թշնամիներ համարում բուրժուաներին, էսեռներին, ցարականներին ու մյուսներին, բայց առաջարկում է քաջալերել նրանց, քանզի իշխանություն վերցնելու հարց է լուծում:
2018-ին մենք ականատեսն ենք դառնում դասական քաղաքական «առնետավազքի»: Սա «թավշյա» իշխանափոխություն է, որին մասնակից են դարձրել հպարտ քաղաքացիներին, և որի հիմքում չկա գաղափարախոսական վեճ: Ընդամենը դրված է հին քաղաքական մենաշնորհը, նոր՝ գերմենաշնորհային քաղաքական իշխանությամբ կամ ավելի ճիշտ՝ անձնիշխանությամբ փոխարինելու խնդիր:
1998-ին ու 2018-ին տեղի ունեցածների էական տարբերությունը. ո՞րն է «առնետավազքը»
ՀՀԿ-ական ճամբարից երեկվանից արտահոսք է: Հերթական արտահոսքը: Ժողովրդական լեզվով դրան «առնետավազք» են անվանում:
ՀՀԿ-ական «դեկտեմբերիկների» մրցավազքի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաջալերել և ողջունել: Հպարտ քաղաքացիներին, փաստորեն, առաջարկվում է քաջալերել նրանց, ում վրա երեկ չէ առաջին օրը փակցվել էր «սևի» ու «հակահեղափոխականի» ահասարսուռ պիտակը (կարևորը՝ «դուխո՛վ»):
Փաշինյանի այդ կոչից հետո բոլորը հիշեցին 1998 թվականի իշխանափոխությունը և խորհրդարանում տեղի ունեցածը, երբ «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու անցնում Վազգեն Սարգսյանի կողմը:
Զուտ ձևական առումով 1998-ին և մեր օրերում տեղի ունեցածներն ունեն նմանություն, բայց բովանդակային առումով կա էական ու արմատական տարբերություն:
1998-ին «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու համալրում «Երկրապահ» պատգամավորական խումբը: 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցները անցան Վազգեն Սարգսյանի կողմն ու վերջինիս ուղղորդմամբ սատարեցին նախագահ դառնալու ճանապարհ բռնած Ռոբերտ Քոչարյանին:
Հիմա կարծես թե նույն բանն է տեղի ունենում, բայց միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ 1998-ին տեղի ունեցածը «առնետավազք» անվանելը սխալ է, քանի որ Վազգեն Սարգսյանի թիմը, որը 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համալրել էր «Հանրապետություն» դաշինքը, հենց Վազգենի ցուցմամբ էր սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա ցուցմամբ էլ դուրս եկավ 1-ին նախագահի դեմ: Այսինքն՝ դավաճանություն 1998-ին որպես այդպիսին չի եղել: Ճիշտ է, եղել են նաև կոնյունկտուրային դեմքեր, բայց դա ճաք տված թիմի ներսում գտնվողների վարքագիծ էր, այսինքն՝ չկար իշխանական ճամբարից ընդդիմադիր ճամբար թռնող: Ամեն ինչ տեղի էր ունենում իշխանական թիմի ներսում:
Եթե 1998-ին «Հանրապետություն» դաշինքից անցնեին 1996-ին նախագահական ընտրությունները փաստացի հաղթած ու տիտղոսային ընդդիմություն դարձած Վազգեն Մանուկյանի կողմը, ապա դա կլիներ, այսպես ասած, դասական «առնետավազք», այսինքն՝ թիմափոխություն և ճամբարափոխություն:
1998-ին տեղի է ունեցել ոչ թե ճամբարափոխություն, այլ ճամբարի ներսում վերադասավորում, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարականներ ներկայացրեցին ու մնացին 1-ին նախագահի հետ, իսկ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները մնացին Վազգեն Սարգսյանի հետ: Ի դեպ, տիտղոսային ընդդիմության ճամբարից եղան Քոչարյանի կողմ անցնողներ, ինչը բնական էր, քանզի մյուս կողմում Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
1998-ին Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարաձայնություններ ունեին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղի հարցում ու տեղի ունեցավ իշխանական թիմի մասնատում՝ գաղափարական հենքի վրա: Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակի կողմնակիցները մնացին Տեր-Պետրոսյանի հետ, իսկ նրանք, ովքեր դա չէին ընդունում ու կարծում էին, որ Ղարաբաղի հարցում ճիշտը փաթեթային մոտեցումն է, անցան Ռ. Քոչարյանի ու Վ. Սարգսյանի կողմը:
Այն, ինչ տեղի է ունենում այժմ իսկական «առնետավազք» է, քանզի ՀՀԿ-ականները ճամբար են փոխում և լքում խորտակվող ՀՀԿ-ական նավակը: Լֆիկները, սասիարտակները և մյուսները ժամանակին ծաղրել են Նիկոլ Փաշինյանին ու անվերապահորեն ծառայել նախորդ ռեժիմին: Փաշինյանն այսօրվա «առնետներին» համարում է դասակարգային թշնամի ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկներն էին դասակարգային թշնամիներ համարում բուրժուաներին, էսեռներին, ցարականներին ու մյուսներին, բայց առաջարկում է քաջալերել նրանց, քանզի իշխանություն վերցնելու հարց է լուծում:
2018-ին մենք ականատեսն ենք դառնում դասական քաղաքական «առնետավազքի»: Սա «թավշյա» իշխանափոխություն է, որին մասնակից են դարձրել հպարտ քաղաքացիներին, և որի հիմքում չկա գաղափարախոսական վեճ: Ընդամենը դրված է հին քաղաքական մենաշնորհը, նոր՝ գերմենաշնորհային քաղաքական իշխանությամբ կամ ավելի ճիշտ՝ անձնիշխանությամբ փոխարինելու խնդիր:
Ինչպես ասում են՝ «դուխո՛վ»:
Հայկ Ուսունց