Կարծիք

09.10.2018 11:06


Քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն

Քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն

Հենց հանրապետականներից որևէ մեկը 180 աստիճանով կարծիք է փոխում մի քանի օրվա տարբերությամբ՝ մեծ հավանականությամբ վրան մի քանի հատորանոց քրեական գործ կա։

***

Գյումրեցի հանրապետական կա, երկար տարիներ պատգամավոր է եղել՝ դեռ Տեր-Պետրոսյանի շրջանից։ Դոշով ու բռունցքներով պաշտպանել է Տեր-Պետրոսյանի իշխանությունը։

Հրապարակային հայտարարում էր, որ Լևոնն իր պապան է։ Հետո Լևոնի տեղը եկավ Ռոբերտը։ Մեր հանրապետականը իրեն չկորցրեց՝ հավատարմության երդում տվեց Ռոբերտին ու սկսեց հայտարարել, որ Քոչարյանն է իր պապան։ Կոլեգաներից մեկը չէր դիմացել ու հարցրել էր՝ Այ ․․․․, բա մի ժամանակ Լևոնն էր պապադ, էդ ո՞նց հիմա Ռոբը դառավ։

Սա էլ, թե քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն։

Ասածս ինչ է, ինչպե՞ս անենք, որ պապա փնտրող քաղաքական որբուկներին չխրախուսենք ու քաղաքական դաշտից մաքրենք։

***

2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ SAS-ի աշխատողներին քվե բերելու դիմաց Փարիզ ուղարկող, իսկ քվե չբերողներին պատժող Արտակ Սարգսյանը(SAS-ի Արտակ) միացել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին։

***

2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ ՀՀ իրավապահների կողից մեղադրվող ԱԺ պտագամվոր Ջերմուկի Աշոտ Արսենյանը միացել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին։

***

Եթե դեկտեմբերին տեղի ունենան ԱԺ ընտրություններ՝ ո՞ր ուժն է լինելու Փաշինյանի ընդդիմությունը։
Այս հարցի պատասխանը պակաս կարևոր չէ հեղափոխության հաղթանակի համատեքստում։

***

Առաջին անգամ լսեց, որ Սնղչի Հարութ մականունով ԱԺ պատգամավոր ունենք, քիչ է ունենք, մի բան էլ քաջալերվել ու միացել է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը