Քաղաքական

08.10.2018 21:11


Շահագրգիռ և օգտակար. Դաշնակցության ներկայացուցիչը՝ ՀՀ կառավարությունում հանդիպման մասին

Շահագրգիռ և օգտակար. Դաշնակցության ներկայացուցիչը՝ ՀՀ կառավարությունում հանդիպման մասին

«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները ՀՀ կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցել են շահագրգիռ և օգտակար քննարկում: Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:

«Ունեցել ենք օգտակար քննարկում հարցերի լայն շրջանակի հետ կապված: Կարծում եմ, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսեն Համբարձումյանը:

Նա ընդգծեց, որ հետագա զարգացումների մասին կասեն հետագայում:

Այս խորագրի վերջին նյութերը