Լրահոս

04.03.2010 13:30

Արման Մուսինյանը հետաձգել է հարցի պատասխանը

Արման Մուսինյանը հետաձգել է հարցի պատասխանը

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում պատասխանելով «7օր»-ի հարցին, թե եթե մինչև սեպտեմբեր, այսինքն՝ ՀԱԿ-ի մատնանշած ժամկետը, արտահերթ ընտրություններ չլինեն, ո՞րն է լինելու ՀԱԿ-ի հետագա մարտավարությունը՝ ասել է.

-Եթե չլինեն, այն ժամանակ կարող եք այդ հարցը տալ, և ես սիրով կպատասխանեմ։ Միշտ էլ ցանկացած բանից առաջ կարելի է ասել՝ եթե չլինի, ինչ ենք անելու։ Եկեք այդ հարցը հետաձգենք։ Վստահ եմ՝ սեպտեմբերին կհանդիպենք և այդ հարցի պատասխանը կունենաք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։