Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև փոխադարձ անվստահությունը և եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա նաև՝ փոխադարձ ատելությունը կար հեղափոխությունից առաջ ու ընթացքում: Այդ անվստահությունը և ատելությունը խորացել է հեղափոխությունից հետո:
Կողմերն ընդհանուր դաշտում էին հայտնվել ընդհանուր թիրախի առկայությամբ և հանգամանքների բերումով: Այժմ նրանց ոչինչ չի միավորում: Ավելին՝ տեսակային ու կոդային հակասություններն այնքան շատ են, որ ամեն մեկն էլ հասկանում է, որ մյուսի սցենարի հաջողության դեպքում ինքը դաշտում մնալու քիչ շանսեր ունի, եթե չասենք՝ ընդհանրապես չունի (բոլշևիզմն ու բուրժուազիան անհամատեղելի են՝ ըստ սահմանման):
Փաշինյանին մտահոգել է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ միևնույն կերպ են քվեարկել հայտնի օրինագծին: Նա այժմ որդեգրել է «բաժանիր, որ տիրես» գործելաոճը: Փաշինյանը խնդիր է դրել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին դուրս բերել հակադեկտեմբերյան տիրույթից: Կհաջողվի՞ նրան դա, թե՞ ոչ, ցույց կտան Ծառուկյանի հետ բանակցությունների արդյունքները:
Եթե Փաշինյանը կարողանա Ծառուկյանին համոզել դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների գնալու հարցում, ապա ՀՅԴ-ն ավտոմատ կանցնի «դեկտեմբերիկների» կողմը և այդ դեպքում ՀՀԿ-ն կմնա մենակ ու չի կարողանա ընդդիմանալ արտահերթ գործընթացներին (ճակատագրի հեգնանքով ՀՀԿ-ն այսօր դարձել է Հայաստանում գերմենաշնորհային իշխանություն թույլ չտալու ջատագովը):
Ծառուկյանը շատ լավ հասկանում է, որ եթե ընտրություններն անցնեն դեկտեմբերին, ապա Երևանի ավագանու պատկերը կարող է կրկնվել, ինչը սպառնալիք է ոչ միայն քաղաքական դաշտի, այլ նախևառաջ անձամբ իր համար: Դա է պատճառը, որ Ծառուկյանը, հակառակ ԲՀԿ-ի որոշ հատվածում տիրող տրամադրությունների, դեմ է դեկտեմբերին անցկացվող ընտրություններին, քանզի հասկանում է, որ 5 կամ 30 տոկոս ունենալու դեպքում միևնույն է ինքը «փուռն» է գնալու 70 տոկոս ունեցող իշխանության ձեռքերով: Եթե Ծառուկյանի թիմի որոշ հատվածին դուր է գալիս «5 տոկոս հավաքենք, միևնույն է 30 պատգամավորական աթոռ ենք ստանալու» բանաձևը, ապա անձամբ Ծառուկյանի շահերը այդ բանաձևին հակասում են:
Ծառուկյանը, վերջին հաշվով, դեմ է նաև Փաշինյանի վարչապետությանը (ԲՀԿ առաջնորդը սեփական սցենարն ունի), բայց այս պահին չի բարձրաձայնում այդ մասին: Խորհրդարանում 70 տոկոս ունեցող վարչապետ Փաշինյանը ուղղակի սպառնալիք է Ծառուկյանի համար և նա շատ լավ հասկանում է դա (նույն մտավախությունն ունեն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն):
Ինչ վերաբերում է փաշինյանական թիմին, ապա այստեղ մտավախություն ունեն, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա խորհրդարանը կարող է այլ թեկնածու առաջադրել վարչապետի պաշտոնում և քվեարկությամբ անցկացնել: Դրա համար են նրանք ուզում գտնել մի լուծում, որի դեպքում արտահերթը կլինի առանց հրաժարականի կամ եթե այդպես հնարավոր չլինի ԱԺ-ն լուծարել, ապա Փաշինյանի հրաժարականից հետո մյուս ուժերը վարչապետի թեկնածու չառաջադրեն:
Փաշինյանը հստակ երաշխիքներ է պահանջում, որ իր հրաժարականից հետո այլ վարչապետ չի ընտրի խորհրդարանը:
ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրի: Նման բան չեն հայտարարել ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն: Հենց դա է ուզում կորզել Փաշինյանը Ծառուկյանի հետ բանակցություններում՝ չառաջադրել այլ թեկնածու: Փոխզիջումը կարող է լինել մայիսին ընտրությունների անցկացումը, բայց Փաշինյանն ուզում է ամբողջը և հիմա, ինչը բնական դիմադրություն է առաջացրել մյուսների մոտ:
Թե ինչով կավարտվի փոխադարձ ատելության ու անվստահության վրա կայանալիք համաձայնությունը կամ անհամաձայնությունը պարզ կդառնա Ֆրանկոֆոնիայի հետ կապված «գովազդային դադարից» հետ:
Փաշինյանի ու Ծառուկյանի փոխբացառող սցենարները

Հայկ Ուսունց