Սահմանադրական և քաղաքական ճգնաժամին բնորոշ երևույթներին կգումարվի իրավական քաոսը
Շաբաթը եզրափակվեց քրեաօլիգարխիկ փոխհրաձգությամբ, Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի սպանություն-«ինքնասպանություն»-ները վկայում են, որ հարաբերությունները կարգավորող նախկին իշխանական կենտրոնն արդեն չի գործում, հեղինակություններ չկան, ոստիկանությունն ակնհայտ կրավորական դիրք է զբաղեցնում, Օսիպյանը գործում է «շառից փորձանքից հեռու» չմիջամտության սկզբունքով, մամուլի հրապարակումների համաձայն՝ նա չի պատասխանել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանի զանգին, երբ ցուցարարները պաշարել էին խորհրդարանը, ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է, ուստի սկսվում է քրեակարգավորումը, որն օրինաչափորեն հանգում է կրակոցների:
Եթե իրավաիճակն այսպես շարունակվի, սահմանադրական և քաղաքական ճգնաժամին բնորոշ երևույթներին կգումարվի իրավական քաոսը, սեփականության վերաբաշխման բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ, որոնք ոչ մի երկրում երբևէ չեն կարգավորվել հանրության կամքով, կամ հրապարակի օրենքներով, իսկ այսօր Հայաստանում ամենատարածված բառակապակցություններն են՝ ժողովուրդն ուզում է, Ժողովրդի կամքը, ժողովրդի իշխանությունը.....
Որպես կանոն՝ այս բառակապակցությունների շահարկումը թաքցնում է իրական անիշխանությունը, որովհետև ժողովուրդը չի կարող լինել կառավարիչ, նախարար, ոստիկան կամ դատախազ և դատավոր, նա հարկատու է, ընտրությունների մասնակից, պետության քաղաքացի, որը սպասում է պետական մարմինների գործուն աշխատանքին, ծրագրերին:
Հայաստանում բազում խնդիրներ են կուտակվել համակարգային հանգուցալուծում պահանջող, և դա անհնար է ընդհանրական ժողովրդի ուսերին դնել, դա պետք է իրականացնի հայոց պետականությունն իր բոլոր թևերով:

Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան էջից