Ազգային ժողովի նախկին պատգամավոր է սպանվել Երևանում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշվարչականշրջաններիքննչականբաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրումժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:
Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Aysor.am-ի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։
Կայքը հայտնում է, որ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
***
Aysor.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:
***
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Դավթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցում
Երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։
Հիշեցում Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու համար կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր է սպանվել Երևանում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններիքննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:
Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Aysor.am-ի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։
Կայքը հայտնում է, որ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
***
Aysor.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:
***
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Դավթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցում
Երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։
Հիշեցում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու համար կասկածվողի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»: