Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է
Քաղաքացիական հասարակությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույններն են` չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ.
Մի քանի տիպական օրինակներ.
- ինչպես են կարող անկախ դատական համակարգի ռահվիրանները լռել ԱԱԾ-ի տնօրենի դատավորին տված հրահանգների մասին ու դա քողարկել հեռախոսային խոսակցության ձայնագրման փաստի հանդեպ վրդովմունքով: Դա հատուկ ծառայությունների թերացումն է, իսկ իրավապաշտպանների գործը իրավունքի պաշտպանությունն է, անգամ նրանց, ում ատում ես,
- ոնց հասկանանք ատելության խոսքի պաշտպանությունը խոսքի ազատության պաշտպանների կողմից,
- ոնց հասկանանք, որ ամբողջ կյանքը ԵԽՎՀ-ին բողոքող մարդկանց (ես էլ եմ դա արել բազմիցս) քննադատությունը այլ մարդկանց ԵԽՎՀ պատվիրակությանը բողեքելու համար՝ դա անվանելով գործ տալ,
- ոնց հասկանանք քաղաքական կողմնորոշում ունեցող անկախ դիտորդությանը:
Ցուցակը կարելի է երկար շարունակել:
ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ԾԾԿ, ՃՃԿ բոլոր կուսակցական ու անկուսակցական անդամները պետք է պատժվեն իենց արածների համար միմիայն դատական կարգով ու դա առաջին հերթին մեզ է պետք, այլ ոչ թե իրենց: Պետությունները և հասարակությունները կառուցվում են սկզբունքների վրա: Կար տպավորություն, որ Հայաստանում ձևավորվել են սկզբունքների ու անաչառության վրա հիմնված հասարակական ինստիտուտներ, սակայն կայացվածությունը ստուգվում է արտակարգ իրավիճակներում: Քննությունից, որքան հասկանում եմ, տապալել ենք:
Հ.Գ. Երկու բուդդայական միաբաններ մենաստան գնալու ճամփին պետք է գետը անցնեն: Մի աղջիկ խնդրում է իրեն անցկացնել մյուս ափը: Երիտասարդ կուսակրոնը հրաժարվում է դա անել, իսկ ավելի ավագը գրկում է աղջկան ու գետը անցկացնում: Ողջ ճանապարհին երիտասարդ կուսակրոնը մտքերի մեջ խորասուզված լռում է, իսկ երբ հասնում են մենաստան, ավագ ընկերոջը բորբոքված հարցնում է. «Մեզ արգելված է կանանց դիպչել, ինչու դու գրկեցիր աղջկան»: Ավագ ընկերը պատասխանում է. «Ես այդ աղջկան գրկեցի ու անցկացրեցի գետը և նրան թողեցի մյուս ափում, իսկ դու դա չես կարողանում մոռանալ ու մինչ այժմ նա քո գրկում է»:
ՀՀԿ-ն ու մյուսները պարտված են ու նրանց ժամանակն անցել է, սակայն այդ ատելությունը մենք երկար ժամանակ ենք գրկած պահելու ու միմյանց փոխանցելու:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից