Հայաստանի քաղաքական կյանքում ամենաշատ օգտագործվողը «հեղափոխություն» և «հակահեղափոխություն» բառերն են։
Պետք է նկատել, որ դրանք շատ հարաբերական հասկացություններ են։ Այսօր դու հեղափոխական ես, իսկ վաղը կարող ես հակահեղափոխական հռչակվել։ Նայած թե ինչ իրավիճակ է։
Իշխանության գալուց հետո ցանկացած հեղափոխական դառնում է խիստ պահպանողական ու հակահեղափոխական՝ մինչև այդ հասցնելով «հակահեղափոխականի» հոդվածի տակ գցել ու խաղից հանել քաղաքական բոլոր հակառակորդներին ու ոխերիմ թիմակիցներին։
Եթե ապրիլին տեղի ունեցած հեղափոխության կոդը անձը անձով և մի քաղաքական մենաշնորհը մեկ այլ քաղաքական մենաշնորհով փոխարինելն էր, ապա Փաշինյանի գլխավորած կառավարությունը կարող ենք համարել հեղափոխական, իսկ մյուսներին՝ հակահեղափոխական։
Իսկ եթե «Մերժիր Սերժինը» վերաբերում էր ոչ թե անձին, այլ համակարգին, այսինքն՝ մենաշնորհը բազմազանությամբ փոխարինելուն, ապա հակահեղափոխական է գործող կառավարությունը և, ով պարադոքս, հեղափոխական են բոլոր այն ուժերը (այդ թվում՝ ՀՀԿ–ն), որոնք դեմ են մեկ մարդու քաղաքական համակարգ ձևավորելուն։
Եթե հեղափոխությունն ընթանում էր սիրո և հանդուրժողականության խորագրի ներքո և խոստացվել էր «Ո՛չ վենդետային» սկզբունքը, ապա հակահեղափոխական են բոլոր նրանք, ովքեր սև–սպիտակային բաժանումներ են կատարում, իսկ հեղափոխական են բոլոր նրանք, ովքեր դեմ են հանրությանը սևի ու սպիտակի բաժանելու քաղաքականությանը։
Այնպես որ հեղափոխությունը և հակահեղափոխությունը փոփոխական են դառնում ժամանակի ընթացքում։ Դրանք պայմանական ձևակերպումներ են ու կախված են կիրառողների հռետորաբանությունից ու քայլերից։
Մեր պատկերացմամբ՝ հեղափոխական են բոլոր այն սուբյեկտները, ովքեր Հայաստանի տնտեսաքաղաքական դաշտը պատկերացնում են մրցակցային հիմունքներով և չեն քարոզում անձի պաշտամունք։
Հա, չմոռանամ ասել։ Ազդեցությունը հակազդեցություն է ծնում. սա պետք է հաշվի առնեն բոլոր պայմանական հեղափոխականները և հակահեղափոխականները։
Հեղափոխության և հակահեղափոխության մասին

Պետրոս Ալեքսանյան