Կարծիք

04.10.2018 21:37


Դրա համար էր հեղափոխությունը․ մենք հոգնել էինք միահեծան իշխանությունից

Դրա համար էր հեղափոխությունը․ մենք հոգնել էինք միահեծան իշխանությունից

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես պետականամետ անձ՝ չհարելով ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին, կողմ եմ, որ բոլոր ուժերին էլ, բոլոր կուսակցություններին՝ իհարկե, օրենքի սահմանում հնարավորություն տրվի մասնակցելու ԱԺ-ի ընտրություններին: Սրանով իսկ նորընտիր խորհրդարանում կլինեն տարբեր գաղափարներ կրող խմբակցություններ, կլինի բանավեճ, կլինի քննարկում, ու արդյունքում կլինի առողջ մթնոլորտ:

Էլ ինչի համար մենք կանգնեցինք․ կանգնեցինք հանուն նրա, որ բոլորը հարգված լինեն այս երկրում, որ յուրաքանչյուրիս կարծիքը հաշվի առնվի, պետականության ճիշտ կերտման հարցում, չլինի այնպես, որ նույն կուսակցությանը պատկանող 60-80 պատգամավոր կողմ քվեարկի իր իսկ առաջ բերած նախագծին, ու ժողովրդին դրանով իսկ գցի կրակը:

Դրա համար էր հեղափոխությունը․ մենք հոգնել էինք միահեծան իշխանությունից: Պետք է բանակցել ու գալ ամենաօպտիմալ լուծմանը: Պետք է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևերով, որպեսզի չտուժի հայ ժողովրդի դեռ չձևավորված ու կիսաձևավորման ուղին բռնած պետականության գաղափարը: Ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ ուժերը իրավունք չունեն խաղալ ժողովրդի պատկերացումների ու հույզերի վրա: Ժամանակն է լրջանալ ու անել ճիշտ քայլեր, սկսեք հիմքից, այս չարության հիմքը գցողից, որը արդեն 25 տարի է՝ անպատիժ է, ով ուզում է նա լինի, գտեք նրան:

Amelie Ford-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը