Փաշինյանի ու Ալիևի միջև օպերատիվ կապ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չի, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»,-ասաց Փաշինյանը:
Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որևէ նորություն ունի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների մասին:
«Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի խնդիր՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: Արդյոք հասցրել եք ճշտել ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի հետ կապված որևէ նորություն»,-Աշոտյանի հարցին վարչապետը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի դուք նաև այդ հարցերի պատասխանները ստանաք»:
Փաշինյանի ու Ալիևի միջև օպերատիվ կապ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ հաստատված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: