Քաղաքական

03.10.2018 15:05


Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են սկսում: Այս մասին այսօր նրանք հայտարարեցին գնդի գրավման գործով դատական նիստին:
Նշենք, որ Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մինչև հիմա գտնվում են կալանքի տակ: Այսօրվա նիստին ավելի վաղ Սմբատ Բարսեղյանը դահլիճից հեռացվել է, և հայտարարության պահին դեռևս չէր վերադարձվել:

Պավել Մանուկյանն ընդգծեց հանգամանքը, որ կալանքի տակ են մնացել միայն ինքը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Պ․ Մանուկյանը նշեց, որ իրենց խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ է սկսում և չի դադարեցնելու մինչև իր պահանջի կատարումը:

Մանուկյանը նշեց նաև, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Ամբաստանյալ Արմեն Բիլյանը նշեց, որ ինքը ևս նույն պահանջով հացադուլ է սկսում:

Աղբյուրը՝ Հետք

Այս խորագրի վերջին նյութերը