Լևոն Տեր-Պետրոսյանը, Պողոս փաշան և պահանջատիրությունը
Մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հայ ազգային կոնգրեսը ենթարկվել է արամզավենիզացիայի։ Եթե հիշում եք, 2003-ի նախագահական «ընտրություններից» հետո այն ժամանակվա լևոններ Ստեփան Դեմիրճյանը և Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում էին, որ հեսա-հեսա իշխանափոխություն են անելու։ Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Պահանջում էին, այնպես ինչպես 1920-ին Պողոս փաշան էր անգլիացիներից ու ֆրանսիացիներից պահանջում Կիլիկիան։ Էդ «նագլիները» չտվեցին Պողոսի ուզածը։ Ռոբերտն էլ չտվեց Ստեփան Դեմիրճյանի՛ պահանջած «Կիլիկիան», բայց դա չէր խանգարում, որ Արամ Զավենիչը նույնիսկ իշխանափոխության օր ու ժամ նշանակեր։
Շատ զվարճալի տեսարան էր։ Իշխանափոխությանն ընդառաջ՝ այն օրերի «ՀԱԿ»-ի լիդերները մոդայիկ դարձած նարնջագույն փողկապներ էին կապում և կազմ ու պատրաստ սպասում իրենց կողմից ժամադրված իշխանափոխության գալստյանը։ Օրերն անցնում էին, բայց ռեժիմը մնում էր իր տեղում։ Հետագայում այդ ամենը դարձավ անեկդոտի թեմա, և բոլորը մոռացան չկայացած հեղափոխական և համատեղությամբ պահանջատեր Արամի մասին։
2008-ին Արամ Սարգսյանը կրկին իշխանափոխություն անելու շանս տեսավ։ Բայց ի՞նչ իմանար նա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնելու է Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագիրը։ Իշխանափոխությունն էլի չստացվեց, ու Արամ Զավենիչը, որպես ձախորդության փորձառություն ունեցող գործիչ, չխոսեց մոտալուտ իշխանափոխության մասին։ Ավելի ճիշտ՝ խոսեց, բայց «ժամո» չարեց ժողովրդին։ Նրա փոխարեն այժմ այդ «ժամոն» անում են այսօրվա արամզավենիչները և պահանջում, որ մինչև այս տարվա սեպտեմբեր իշխանությունները գնան արտահերթ համապետական ընտրությունների։ Թե ինչով այս ամենը կավարտվի, Արամ Զավենիչը կիմանա, իսկ մենք դեռ կսպասենք։ Չնայած ամեն ինչ շատ պարզ է։ 2008-ին ասացին «Հաղթելո՛ւ ենք», 2009-ին ասացին «Մաքրելո՛ւ ենք ու սկսելու ենք Երևանից», իսկ հիմա էլ ասում են «Արտահերթելո՛ւ ենք» և այդպես շարունակ։
Իրականությունն այն է, որ ՀԱԿ-ը լուծում է մինչև հաջորդ ընտրությունները ջրի երեսին մնալու հարցը, ինչպես որ Ստեփան Դեմիրճյանի դեպքում էր։ Իսկ դա թույլ տալ չի կարելի։ «Արդարություն» դաշինքի փորձը ցույց տվեց, որ տիտղոսային ընդդիմության կարգավիճակի սեփականաշնորհումը ձեռնտու է միայն իշխանությանը։ Չարժե նման նվեր անել Սերժ Սարգսյանին։
Այն, որ այս իշխանությունները պետք է հեռանան, աներկբա է։ Բայց խնդիրն այն է, որ նրանց հեռացնող ուժը դեռ չի ձևավորվել, և դա է պատճառը, որ նրանք մնում են աթոռներին։ ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ իշխանափոխություն անի, առավել ևս՝ համակարգափոխություն։ Այդ մասին անգամ իրենք են խոստովանել՝ ասելով, որ քանի դեռ Զորի Բալայանը, ՀՀ ԲՈՒՀ-երի մեծ մասի կաշառակեր ռեկտորները և մյուսներն իրենց չեն միացել, Սերժ Սարգսյանին հեռացնել չի հաջողվի։ Իսկ նմանատիպ ուժը որևէ վտանգ չի կարող ներկայացնել գործող ռեժիմին։ Ավելին՝ ՀԱԿ-ն իր գաղափարախոսությամբ, մարտավարությամբ ու ռազմավարությամբ պարզապես գտածո է Սերժ Սարգսյանի համար։ Քանի ՀԱԿ-ն ընկալվի դոմինանտ ընդդիմադիր ուժ, Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգին ոչինչ չի սպառնա։ Իսկ եթե մարդկանց թվա, թե ՀԱԿ-ն արդեն վճռական գործողությունների հստակ ժամանակացույց է սահմանել, ապա դա առնվազն միամտություն է։ Սահմանելը սահմանել է։ Հետո՞ ինչ։ Իրենք ասում են, թե մենք պահանջում ենք այս, այս կետերը, բայց չեն ասում, թե ինչ են անելու, եթե իշխանությունն իրենց պահանջներին ընդառաջ չգնա։
Եթե կան մարդիկ, ովքեր հավատում են ՀԱԿ-ի ժամանակացույցի իրատեսական լինելուն, ապա նրանց խորհուրդ կտայի իմ այս հոդվածը ևս մեկ անգամ կարդալ արդեն սեպտեմբերի 1-ին հաջորդող ցանկացած օրվա ընթացքում, համադրել ՀԱԿ-ի նշած ժամկետները և տվյալ պահի քաղաքական իրականությունը, իսկ հետո հարցնել Կոնգրեսի «վճռկանորեն» տրամադրված լիդերներին, թե «Բա էս ու՞ր ա «ծովը», որ խոստացել էիք»։ Դրանից հետո կարող եք արդեն պատկերացում կազմել նրանց կանխատեսումների, խոստումների և պահանջատիրության իրատեսականության մասին։ Իսկ եթե առայժմ հաճելի է ապրել Կոնգրեսի նշած ժամանակացույցի «տիկ-տակ»-ի ներքո, ապա ձեզ բարի ժամանց։
Ի դեպ, պահանջատիրության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում է քննադատել պահանջատերերին՝ չնկատելով, որ իր ողջ գործունեությունը չբավարարված պահանջատիրության անվերջ շղթա է։ Նրա պահանջատիրության հասցեատերերն են Սերժ Սարգսյանը, միջազգային հանրությունը, ԵԽԽՎ-ն, «Աշխարհը», համանախագահները, Օբաման և այլոք։
Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջում էր տարանջատվել Քոչարյանից, աշխատանքից ազատել մի շարք պաշտոնյաների։ Փոխարենը խոստացվում էր փափուկ լինել ու քիրվայություն անել Սերժի հետ։ Չստացվեց։ Տեր-Պետրոսյանի պահանջատիրությունը չբավարարվեց։
Հետո ՀԱԿ առաջնորդի պահանջը Սարգսյանից Երևանի ընտրությունները նորմալ անցկացնելն էր։ Էլի խոստացվում էր փափուկ վարք իշխանությունների հանդեպ։ Այդ պահանջատիրությունն էլ արժանացավ նույն ճակատագրին։
Այնուհետև Սարգսյանին ասվեց, որ եթե նա ազատ արձակի քաղբանտարկյալներին, ապա ՀԱԿ-ը, հանուն պետական շահի, պատրաստ է երկխոսության։ Իշխանությունը դրանից հետո ավելի կոպիտ սկսեց իրեն պահել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ու ավելի լկտի՝ քաղբանտարկյալների հանդեպ։
Այսպիսով՝ տերպետրոսյանական պահանջատիրությունը երբեք արձագանք չգտավ, բայց նա այդպես էլ չդադարեց հավատալ պահանջատիրության գաղափարին, չնայած որ սիրում է քննադատական ճառեր արտասանել պահանջատիրության թեմաներով։
Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանն ավելի՛ «նախաձեռնողական» պահանջատեր է դարձել Սերժ Սարգսյանի հանդեպ։ ՀԱԿ առաջնորդն առաջարկում էր «էջմիածնական միաբան» դառնալ «Եղիազար Այնթապցու» համար, եթե վերջինս ընդառաջ գնա իր պահանջատիրությանը։
«Ինձհամարանհասկանալիէհետևյալառեղծվածը։Քանիկասկածչկա, որՍերժՍարգսյանըհայ-թուրքականհարաբերություններիևղարաբաղյանհակամարտությանկարգավորմանհարցերումանհարկիզիջումներիէգնումօտարներիցլեգիտիմությունստանալունպատակով, ապաի՞նչնէնրանխանգարումայդչափնվաստանալուփոխարենցանկալիայդլեգիտիմությունըխնդրելսեփականժողովրդիցևստիպվածչլինելայդպիսիզիջումներկատարելու։ XVII դարումԹուրքիայումկարմիփառամոլևիշխանատենչհոգևորական՝ԵղիազարԱյնթապցիանունով,որըկաշառքիուխարդավանքներիմիջոցովհաջողացրելէրհռչակվելթրքահայությանկաթողիկոս՝ահավորվտանգիտակդնելովհայոցեկեղեցուևհայժողովրդիմիասնությունը։ԱյնժամԷջմիածնիմիաբաններըժողովենգումարումևդիմելովնրան՝ասում. «Եղբա՛յր, կաթողիկոսեսուզումլինել, արիդարձի՛րԱմենայնհայոցկաթողիկոս, միայնթեազգիգլխինփորձանքմի՛բերումի՛պառակտիրմերեկեղեցին»։Եղիազարըհամաձայնումէ, տաստարի (1681-1691 թթ.) հանգիստգահակալումՄայրաթոռՍուրբԷջմիածնում, ևայդպիսովկանխվումէհայոցեկեղեցունսպառնացողաղետը։Հայժողովրդիողջպատմությանմեջազգայինմտածողությանավելիլայնախոհուիմաստունդրսևորում, քանէջմիածնականմիաբաններիայսորոշումնէ, ինձհայտնիչէ։Ինչո՞ւէՍերժՍարգսյանինթվում, թեհայժողովուրդնընդունակչէհանունազգայիննպատակներիևսմեկանգամնմանլայնախոհությունևիմաստությունդրսևորել»,- Սերժ Սարգսյանի հանդեպ «ֆուտբոլային» դիվանագիտություն էր բանեցնում Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարվա նոյեմբերին, բայց նրա «պետական շահի» գիտակցությունն ըստ արժանվույն չգնահատվեց։ Պահանջատիրությունը «փուստ» տվեց, իսկ Սարգսյանն իրեն ավելի ինքնավստահ զգաց, քանի որ շուրջբոլորը «միաբաններ» կամ պոտենցիալ «միաբաններ» էին հայտնվել՝ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կամ այլոց տեսքով։ «Եղիազարն» այնքան «միաբաններ» ուներ, որ նոր «միաբանների» կարիք չկար, մանավանդ որ արտաքին քաղաքական դաշտում լևոնական գաղափարները հասցրել էին ինֆլյացիայի ենթարկվել ու փակուղում հայտնվել։
Պահանջատիրության վերջին դրսևորումներից էր պատգամավորական ընտրության փուլը։ Այս տարվա սկզբին մեր ժամանակների Պողոս փաշան պահանջում էր արդար ընտրություններ անցկացնել Երևանի թիվ 10 ընտրատարածքում, բայց նրա պահանջատիրությունն ունեցավ նույն ճակատագիրը, ինչ քսաներորդ դարասկզբի Թրքահայաստանի պատվիրակությունը ներկայացնող մարազմատիկ կերպար Պողոս փաշայի Կիլիկիա պահանջելը։
Ինչ մնում է պահանջատիրության այլ հասցեատերերին, ապա դրսի ուժերից Տեր-Պետրոսյանը պահանջում է Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման (փաստացի՝ ՀՀ -ի կողմից միակողմանի զիջման) գործընթացի արագացում, որպեսզի գա իր երազանքի պահը։ Չի՛ գա։ Վկան՝ նախորդ շրջանի վերը նկարագրված անցքերը։
Հիմա արդեն Սերժ Սարգսյանից Տեր-Պետրոսյանն այլևս հույս չունի։ «Եղիազարը» չգնահատեց Տեր-Պետրոսյանի «միաբանական» հմայքը, և ՀՀ առաջին նախագահին մնում էր վերջին հանրահավաքի ժամանակ «կոշտացնել» իր դիրքորոշումը՝ հայտարարելով. «....որքանէլավազակապետություննիրենապահովզգաևորքանէլինքնավստահձևանա, միևնույնէ, ժողովրդականըմբոստությանկուտակվողլիցքիևիրուժերիցվերխնդիրներիճնշմաններքոմեկօրումփուլէգալու, իսկնրաառաջնորդինհոշոտելուենիրիսկշրջապատիգիշատիչները։Մերպարտքնէ, արդ, պատրաստլինելայդօրվաներկրիկորուստներընվազագույնիհասցնելուևպետություննանկառավարելիվիճակիչմատնելուհամար։Քանիորվարչախումբնայդպեսէլչգիտակցեցառկամարտահրավերներիդիմակայմանհամարազնիվերկխոսությանուազգայինհամերաշխությանհաստատմանանհրաժեշտությունը, ուստիսոցիալականպայթյունիցխուսափելուևզարգացումներըսահմանադրականհունտեղափոխելումիակմիջոցըմնումենարտահերթխորհրդարանականևնախագահականընտրությունները։Ըստայդմ Կոնգրեսիհրապարակածտնտեսականվերափոխումներիծրագիրըկարողեքայդընտրություններինմասնակցելուևհաղթելուհայտհամարել»։
Փաստորեն, Տեր-Պետրոսյանի քայլերն իշխանափոխության հասնելու համար ոչ թե կոնկրետ ժամանակացույցի մեջ են տեղավորվում, ինչպես ցանկանում են ներկայացնել իր թիմակիցները, այլ «Էշ մի սատկի, գարուն կգա» կարգախոսի շրջանակներում։ Իսկ դա, համաձայնեք, ոչ մի կոնկրետություն չի պարունակում իր մեջ։ Բայց դա արդեն «միաբանների» ու նրանց համակիրների խնդիրն է։
Հայ հանրության լայն շերտերին այլ հարց է հետաքրքրում ու մտահոգում։ Պետք է պատրաստ լինել և հասնել նրան, որ «միաբանների» ակնկալած արտաքին ձախողումը թույլ չտալ, ձևավորել սիամական երկվորյակներ դարձած իշխանության և ՀԱԿ-ի այլընտրանք ու հասնել համակարգային փոփոխության, որի բաղկացուցիչներից կլինի նաև իշխանափոխությունը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջատիրությունն իր բնույթով հիշեցնում է Պողոս փաշայինը նաև այն առումով, որ երբ վերջինս պահանջում էր Կիլիկիան, հույսը դրել էր միջազգային հանրության սկզբունքայնության և թուրքերի առաջնորդ Աթաթուրքի ձախողվելու վրա, բայց երբեք չէր մտածում, որ եթե ուզում է իր պահանջատիրությունը կյանքի կոչի, ապա պետք է բացառապես իր ուժերին ապավինի և այդ պահանջատիրության իրատեսականությունն ապահովի։ Պողոս փաշայի հույսն էլ մեր ժամանակների «Պողոսի» պես այն էր, որ մի օր իրուժերիցվերխնդիրներիճնշմաններքոՔեմալը մեկօրումփուլէգալու, ու պետք է պատրաստ լինել այդ օրվան ու Կիլիկիան վերցնել։ Օրերն անցան, իսկ Պողոսը դեռ չափչփում էր փարիզների ու լոնդոնների փողոցները։ Փաշան էլ էր այն տարիներին առաջնորդվում պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ կարգախոսով։
Լևոն Տեր-Պետրոսյանը, Պողոս փաշան և պահանջատիրությունը
Մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հայ ազգային կոնգրեսը ենթարկվել է արամզավենիզացիայի։ Եթե հիշում եք, 2003-ի նախագահական «ընտրություններից» հետո այն ժամանակվա լևոններ Ստեփան Դեմիրճյանը և Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում էին, որ հեսա-հեսա իշխանափոխություն են անելու։ Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Պահանջում էին, այնպես ինչպես 1920-ին Պողոս փաշան էր անգլիացիներից ու ֆրանսիացիներից պահանջում Կիլիկիան։ Էդ «նագլիները» չտվեցին Պողոսի ուզածը։ Ռոբերտն էլ չտվեց Ստեփան Դեմիրճյանի՛ պահանջած «Կիլիկիան», բայց դա չէր խանգարում, որ Արամ Զավենիչը նույնիսկ իշխանափոխության օր ու ժամ նշանակեր։
Շատ զվարճալի տեսարան էր։ Իշխանափոխությանն ընդառաջ՝ այն օրերի «ՀԱԿ»-ի լիդերները մոդայիկ դարձած նարնջագույն փողկապներ էին կապում և կազմ ու պատրաստ սպասում իրենց կողմից ժամադրված իշխանափոխության գալստյանը։ Օրերն անցնում էին, բայց ռեժիմը մնում էր իր տեղում։ Հետագայում այդ ամենը դարձավ անեկդոտի թեմա, և բոլորը մոռացան չկայացած հեղափոխական և համատեղությամբ պահանջատեր Արամի մասին։
2008-ին Արամ Սարգսյանը կրկին իշխանափոխություն անելու շանս տեսավ։ Բայց ի՞նչ իմանար նա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնելու է Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագիրը։ Իշխանափոխությունն էլի չստացվեց, ու Արամ Զավենիչը, որպես ձախորդության փորձառություն ունեցող գործիչ, չխոսեց մոտալուտ իշխանափոխության մասին։ Ավելի ճիշտ՝ խոսեց, բայց «ժամո» չարեց ժողովրդին։ Նրա փոխարեն այժմ այդ «ժամոն» անում են այսօրվա արամզավենիչները և պահանջում, որ մինչև այս տարվա սեպտեմբեր իշխանությունները գնան արտահերթ համապետական ընտրությունների։ Թե ինչով այս ամենը կավարտվի, Արամ Զավենիչը կիմանա, իսկ մենք դեռ կսպասենք։ Չնայած ամեն ինչ շատ պարզ է։ 2008-ին ասացին «Հաղթելո՛ւ ենք», 2009-ին ասացին «Մաքրելո՛ւ ենք ու սկսելու ենք Երևանից», իսկ հիմա էլ ասում են «Արտահերթելո՛ւ ենք» և այդպես շարունակ։
Իրականությունն այն է, որ ՀԱԿ-ը լուծում է մինչև հաջորդ ընտրությունները ջրի երեսին մնալու հարցը, ինչպես որ Ստեփան Դեմիրճյանի դեպքում էր։ Իսկ դա թույլ տալ չի կարելի։ «Արդարություն» դաշինքի փորձը ցույց տվեց, որ տիտղոսային ընդդիմության կարգավիճակի սեփականաշնորհումը ձեռնտու է միայն իշխանությանը։ Չարժե նման նվեր անել Սերժ Սարգսյանին։
Այն, որ այս իշխանությունները պետք է հեռանան, աներկբա է։ Բայց խնդիրն այն է, որ նրանց հեռացնող ուժը դեռ չի ձևավորվել, և դա է պատճառը, որ նրանք մնում են աթոռներին։ ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ իշխանափոխություն անի, առավել ևս՝ համակարգափոխություն։ Այդ մասին անգամ իրենք են խոստովանել՝ ասելով, որ քանի դեռ Զորի Բալայանը, ՀՀ ԲՈՒՀ-երի մեծ մասի կաշառակեր ռեկտորները և մյուսներն իրենց չեն միացել, Սերժ Սարգսյանին հեռացնել չի հաջողվի։ Իսկ նմանատիպ ուժը որևէ վտանգ չի կարող ներկայացնել գործող ռեժիմին։ Ավելին՝ ՀԱԿ-ն իր գաղափարախոսությամբ, մարտավարությամբ ու ռազմավարությամբ պարզապես գտածո է Սերժ Սարգսյանի համար։ Քանի ՀԱԿ-ն ընկալվի դոմինանտ ընդդիմադիր ուժ, Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգին ոչինչ չի սպառնա։ Իսկ եթե մարդկանց թվա, թե ՀԱԿ-ն արդեն վճռական գործողությունների հստակ ժամանակացույց է սահմանել, ապա դա առնվազն միամտություն է։ Սահմանելը սահմանել է։ Հետո՞ ինչ։ Իրենք ասում են, թե մենք պահանջում ենք այս, այս կետերը, բայց չեն ասում, թե ինչ են անելու, եթե իշխանությունն իրենց պահանջներին ընդառաջ չգնա։
Եթե կան մարդիկ, ովքեր հավատում են ՀԱԿ-ի ժամանակացույցի իրատեսական լինելուն, ապա նրանց խորհուրդ կտայի իմ այս հոդվածը ևս մեկ անգամ կարդալ արդեն սեպտեմբերի 1-ին հաջորդող ցանկացած օրվա ընթացքում, համադրել ՀԱԿ-ի նշած ժամկետները և տվյալ պահի քաղաքական իրականությունը, իսկ հետո հարցնել Կոնգրեսի «վճռկանորեն» տրամադրված լիդերներին, թե «Բա էս ու՞ր ա «ծովը», որ խոստացել էիք»։ Դրանից հետո կարող եք արդեն պատկերացում կազմել նրանց կանխատեսումների, խոստումների և պահանջատիրության իրատեսականության մասին։ Իսկ եթե առայժմ հաճելի է ապրել Կոնգրեսի նշած ժամանակացույցի «տիկ-տակ»-ի ներքո, ապա ձեզ բարի ժամանց։
Ի դեպ, պահանջատիրության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում է քննադատել պահանջատերերին՝ չնկատելով, որ իր ողջ գործունեությունը չբավարարված պահանջատիրության անվերջ շղթա է։ Նրա պահանջատիրության հասցեատերերն են Սերժ Սարգսյանը, միջազգային հանրությունը, ԵԽԽՎ-ն, «Աշխարհը», համանախագահները, Օբաման և այլոք։
Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջում էր տարանջատվել Քոչարյանից, աշխատանքից ազատել մի շարք պաշտոնյաների։ Փոխարենը խոստացվում էր փափուկ լինել ու քիրվայություն անել Սերժի հետ։ Չստացվեց։ Տեր-Պետրոսյանի պահանջատիրությունը չբավարարվեց։
Հետո ՀԱԿ առաջնորդի պահանջը Սարգսյանից Երևանի ընտրությունները նորմալ անցկացնելն էր։ Էլի խոստացվում էր փափուկ վարք իշխանությունների հանդեպ։ Այդ պահանջատիրությունն էլ արժանացավ նույն ճակատագրին։
Այնուհետև Սարգսյանին ասվեց, որ եթե նա ազատ արձակի քաղբանտարկյալներին, ապա ՀԱԿ-ը, հանուն պետական շահի, պատրաստ է երկխոսության։ Իշխանությունը դրանից հետո ավելի կոպիտ սկսեց իրեն պահել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ու ավելի լկտի՝ քաղբանտարկյալների հանդեպ։
Այսպիսով՝ տերպետրոսյանական պահանջատիրությունը երբեք արձագանք չգտավ, բայց նա այդպես էլ չդադարեց հավատալ պահանջատիրության գաղափարին, չնայած որ սիրում է քննադատական ճառեր արտասանել պահանջատիրության թեմաներով։
Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանն ավելի՛ «նախաձեռնողական» պահանջատեր է դարձել Սերժ Սարգսյանի հանդեպ։ ՀԱԿ առաջնորդն առաջարկում էր «էջմիածնական միաբան» դառնալ «Եղիազար Այնթապցու» համար, եթե վերջինս ընդառաջ գնա իր պահանջատիրությանը։
«Ինձ համար անհասկանալի է հետևյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում այդչափ նվաստանալու փոխարեն ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից և ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ և իշխանատենչ հոգևորական՝ Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս՝ ահավոր վտանգի տակ դնելով հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում և դիմելով նրան՝ ասում. «Եղբա՛յր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձի՛ր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տաս տարի (1681-1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, և այդպիսով կանխվում է հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսևորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ հանուն ազգային նպատակների ևս մեկ անգամ նման լայնախոհություն և իմաստություն դրսևորել»,- Սերժ Սարգսյանի հանդեպ «ֆուտբոլային» դիվանագիտություն էր բանեցնում Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարվա նոյեմբերին, բայց նրա «պետական շահի» գիտակցությունն ըստ արժանվույն չգնահատվեց։ Պահանջատիրությունը «փուստ» տվեց, իսկ Սարգսյանն իրեն ավելի ինքնավստահ զգաց, քանի որ շուրջբոլորը «միաբաններ» կամ պոտենցիալ «միաբաններ» էին հայտնվել՝ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կամ այլոց տեսքով։ «Եղիազարն» այնքան «միաբաններ» ուներ, որ նոր «միաբանների» կարիք չկար, մանավանդ որ արտաքին քաղաքական դաշտում լևոնական գաղափարները հասցրել էին ինֆլյացիայի ենթարկվել ու փակուղում հայտնվել։
Պահանջատիրության վերջին դրսևորումներից էր պատգամավորական ընտրության փուլը։ Այս տարվա սկզբին մեր ժամանակների Պողոս փաշան պահանջում էր արդար ընտրություններ անցկացնել Երևանի թիվ 10 ընտրատարածքում, բայց նրա պահանջատիրությունն ունեցավ նույն ճակատագիրը, ինչ քսաներորդ դարասկզբի Թրքահայաստանի պատվիրակությունը ներկայացնող մարազմատիկ կերպար Պողոս փաշայի Կիլիկիա պահանջելը։
Ինչ մնում է պահանջատիրության այլ հասցեատերերին, ապա դրսի ուժերից Տեր-Պետրոսյանը պահանջում է Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման (փաստացի՝ ՀՀ -ի կողմից միակողմանի զիջման) գործընթացի արագացում, որպեսզի գա իր երազանքի պահը։ Չի՛ գա։ Վկան՝ նախորդ շրջանի վերը նկարագրված անցքերը։
Հիմա արդեն Սերժ Սարգսյանից Տեր-Պետրոսյանն այլևս հույս չունի։ «Եղիազարը» չգնահատեց Տեր-Պետրոսյանի «միաբանական» հմայքը, և ՀՀ առաջին նախագահին մնում էր վերջին հանրահավաքի ժամանակ «կոշտացնել» իր դիրքորոշումը՝ հայտարարելով. «....որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա և որքան էլ ինքնավստահ ձևանա, միևնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան երկրի կորուստները նվազագույնի հասցնելու և պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։ Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու և զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Ըստ այդմ Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրը կարող եք այդ ընտրություններին մասնակցելու և հաղթելու հայտ համարել»։
Փաստորեն, Տեր-Պետրոսյանի քայլերն իշխանափոխության հասնելու համար ոչ թե կոնկրետ ժամանակացույցի մեջ են տեղավորվում, ինչպես ցանկանում են ներկայացնել իր թիմակիցները, այլ «Էշ մի սատկի, գարուն կգա» կարգախոսի շրջանակներում։ Իսկ դա, համաձայնեք, ոչ մի կոնկրետություն չի պարունակում իր մեջ։ Բայց դա արդեն «միաբանների» ու նրանց համակիրների խնդիրն է։
Հայ հանրության լայն շերտերին այլ հարց է հետաքրքրում ու մտահոգում։ Պետք է պատրաստ լինել և հասնել նրան, որ «միաբանների» ակնկալած արտաքին ձախողումը թույլ չտալ, ձևավորել սիամական երկվորյակներ դարձած իշխանության և ՀԱԿ-ի այլընտրանք ու հասնել համակարգային փոփոխության, որի բաղկացուցիչներից կլինի նաև իշխանափոխությունը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջատիրությունն իր բնույթով հիշեցնում է Պողոս փաշայինը նաև այն առումով, որ երբ վերջինս պահանջում էր Կիլիկիան, հույսը դրել էր միջազգային հանրության սկզբունքայնության և թուրքերի առաջնորդ Աթաթուրքի ձախողվելու վրա, բայց երբեք չէր մտածում, որ եթե ուզում է իր պահանջատիրությունը կյանքի կոչի, ապա պետք է բացառապես իր ուժերին ապավինի և այդ պահանջատիրության իրատեսականությունն ապահովի։ Պողոս փաշայի հույսն էլ մեր ժամանակների «Պողոսի» պես այն էր, որ մի օր իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո Քեմալը մեկ օրում փուլ է գալու, ու պետք է պատրաստ լինել այդ օրվան ու Կիլիկիան վերցնել։ Օրերն անցան, իսկ Պողոսը դեռ չափչփում էր փարիզների ու լոնդոնների փողոցները։ Փաշան էլ էր այն տարիներին առաջնորդվում պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ կարգախոսով։