Քաղաքական

02.10.2018 21:37


Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։

Այս մասին «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը