Ինչով ավարտվեցին Փաշինյանի բանակցություններն ԱԺ-ում․ վերջնական պայմանավորվածություն չկա (տեսանյութ, թարմացված)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարդկանց հենց այժմ հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի:
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ մինչև երեկո ժամանակ է տալիս՝ խորհրդարանից հետ կանչելու Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների նախագիծը, որը պաշտպանող պատգամավորներին և քաղաքական ւժերին նա անվանել էր հակահեղափոխականներ:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
***
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էր էջում գրել է․ «Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, ԳԱԱ հարթակից ելույթ կունենամ»:
***
Ազգային ժողովը 67 կողմ ձայով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
***
Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում, այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։
***
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:
***
ԱԺ շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից փակ է:
***
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում:
***
Քիչ առաջ ԱԺ կայքում հրապարակվեց պատգամավորների անհատական քվեարկությունների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
***
Նիկոլ Փաշինյանը հանրապետության մյուս քաղաքների բնակիչներին կոչ է անում ի նշան միասնության դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ:
***
Հենց նոր ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտան խորհրդարանի տարածք։ Փաշինյանը հորդորեց շենք չմտնել, միայն նա մտավ ԱԺ՝ բանակցություններ վարելու։
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, երբ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ մերձակայքում կայացած հանրահավաքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` նա այդ քայլին կգնա այն բանից հետո, երբ աշխատանքից ազատեց ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչ նախարարներին ու մարզպետներին:
«Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Նախ` որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրանից հետո 7+1 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրվի նոր վարչապետ, պետք է ևս 7+1 օր ժամանակ անցնի, և ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ: Բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. այդպես է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին հորդորեց չստորագրել ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները:
«Պետք է հանրապետության նախագահը ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականությունը վիճարկելու համար: Կարծում եմ` ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` կոչ անելով, որ նա այդ օրենքը չստորագրի ու դիմի Սահմանադրական դատարան»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան` պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
«2018թ.-ի ապրիլի 16-ին ես, որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ուզում էի գնալ ԱԺ, հիմա ես, որպես ՀՀ վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել խորհրդարանի տարածք: Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ մուտք գործեց Դեմիրճյան փողոցից, նրա հետևից խորհրդարանի բակ են մտել հանրահավաքի մասնակիցներ:
***
Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
***
Բանակցություններն ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արդյունքները։ Նա ասաց, որ այսօր լուծեցին մեկ քաղաքական խնդիր՝ ցույց տվեցին, որ Հայաստանում արտահերթ խորհրադանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական համաժողովրդական համազգային պահանջ է, և այն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին։
Փաշինյանն ասաց, որ իր տպավորությամբ այդ ուղերձը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ծառուկյան դաշինքի կողմից ընկալված է, բայց որևէ գրավոր և բանավոր վերջնական պայմանավորվածություն չկա․ միայն ասել են, որ պարզ է՝ այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և Փաշինյանի տպավորությամբ՝ նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի։ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում հրաժարական կտա իր պաշտոնից՝ մնալով վարչապետի պաշտոնակատար, և հրաժարական կտա անկախ այն բանից, թե քաղաքական մյուս ուժերի հետ ակնկալվող հուշագիրը կստորագրվի, թե ոչ։
Ինչով ավարտվեցին Փաշինյանի բանակցություններն ԱԺ-ում․ վերջնական պայմանավորվածություն չկա (տեսանյութ, թարմացված)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարդկանց հենց այժմ հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի:
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ մինչև երեկո ժամանակ է տալիս՝ խորհրդարանից հետ կանչելու Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների նախագիծը, որը պաշտպանող պատգամավորներին և քաղաքական ւժերին նա անվանել էր հակահեղափոխականներ:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
***
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էր էջում գրել է․ «Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, ԳԱԱ հարթակից ելույթ կունենամ»:
***
Ազգային ժողովը 67 կողմ ձայով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
***
Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում, այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։
***
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:
***
ԱԺ շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից փակ է:
***
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում:
***
Քիչ առաջ ԱԺ կայքում հրապարակվեց պատգամավորների անհատական քվեարկությունների ցանկը, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
***
Նիկոլ Փաշինյանը հանրապետության մյուս քաղաքների բնակիչներին կոչ է անում ի նշան միասնության դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ:
***
Հենց նոր ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտան խորհրդարանի տարածք։ Փաշինյանը հորդորեց շենք չմտնել, միայն նա մտավ ԱԺ՝ բանակցություններ վարելու։
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, երբ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ մերձակայքում կայացած հանրահավաքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

7or.am