Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի հետ կապված պատմությանը, նշեց, որ եթե պարզվի, որ Սևանա լճի և Ջերմուկի ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրներ չկան, ապա հանքը պետք է թույլ տալ «#ԼիդիանԱրմենիային» աշխատեցնել։
Վարչապետը պայմանը նշեց, բայց ժամկետները չնշեց։ Թե ինչ վերջնական լուծում կլինի, երևի թե պարզ կդառնա մոտ ապագայում։ Ամեն դեպքում նկատենք, որ Ամուլսարի հետ կապված պատմությունն արդեն իսկ հարվածել է տնտեսությանը։ Խոսքը վերաբերում է և՛ ընթացիկ հարկերին, և՛ հանքի հետ համագործակցող կապալառուներին, և՛ հանքի աշխատակիցներին, և՛ տնտեսական աճի տեմպերին, և՛ ամենակարևորը՝ ՀՀ ներդրումային միջավայրին ու մեր երկրի հեղինակությանը։
Բոլորն էլ հասկանում են, որ եթե «#Լիդիանի» բաժնետեր է EBRD–ին, ապա դա նշանակում է, որ բոլոր միջազգային բնապահպանական ստանդարտները պահպանված են և իրականացվում է բարձրակարգ մենեջմենթ։
Բոլորը նաև ընդունում են, որ եթե Հայաստանում պետք է հանքարդյունաբերություն լինի, ապա դրա առաջատարը «#Լիդիանն» է, իսկ եթե հանքարդյունաբերություն պետք է չլինի, ապա «#Լիդիանը» պետք է փակվի վերջինը։
Այս ամենը բոլորը հասկանում և ընդունում են, բայց տարակուսում են, թե ինչու են հատկապես «Լիդիանի» դեմ այսպիսի խնդիրներ ստեղծվում։ Հարցը բողոքի ակցիանե՞րն են, թե՞ թաքնված մեկ այլ բան կա այստեղ։
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ակնարկում էր, որ շուտով հանրությանը կներկայացվեն հանքի հետ կապված որոշ մանրամասներ և որոշ բացահայտումներ՝ ակնարկելով, որ հանքի դեմ պայքարը որոշակի ենթատեքստ ունի և արհեստական է։ Սակայն մինչև օրս այդ բացահայտումները չեն ներկայացվել։
Հարկ է արձանագրել, որ մեկ–երկու տասնյակ «բնապահպան», նախորդ ռեժիմի պարագլուխների ակնհայտ ուղղորդմամբ, խոշորագույն հարված հասցրեցին մեր տնտեսությանը՝ փաստացի ծանր դրության մեջ դնելով նոր կառավարությանը։ Ընդ որում՝ «բնապահպաններին» ուղղորդողները դա արեցին՝ կիրառելով թավշյա հեղափոխության տեխնոլոգիաները։
Կառավարությունը պետք է այս հարցում «դուխով» որոշում ընդունի և չընկրկի սարերում թիթեռնիկ նկարողների առաջ։
«Լիդիան Արմենիան»՝ ինդիկատոր

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից