Կարծիք

02.10.2018 09:02


Նորմալ խորհրդարան երբեք չենք ունենա, մինչև չունենանք նորմալ կուսակցություններ

Նորմալ խորհրդարան երբեք չենք ունենա, մինչև չունենանք նորմալ կուսակցություններ

Նորմալ խորհրդարան մենք երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք նորմալ կուսակցություններ, իսկ նորմալ կուսակցություններ երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք կուսակցությունների մասին նոր օրենք, որտեղ հստակ նշված լինի ընտրական ցուցակների կազման հստակ եղանակներ, որին երբեք Հայաստանում գործող որևէ կուսակցություն չի համաձանվի, սկսած ՔՊ-ից։

Որովհետև կուսակցությունների ներսում, իսկ իշխանության գալուց հետո կառավարությունում, որոշումների ընդունման ավտորիտար եղանակին վերջ կտրվի։
------------------------------------

Ցուցակների կազման խնդիրն առանցքային հարց է, որից կախված է, թե արդյունքում ինչպիսի պետություն ենք կառուցելու։ ԱՄՆ-ում, 19-րդ դարում, կուսակցությունների հանդեպ վստահությունն ավելի ցածր էր, քան ներկայիս Հայաստանում։ Առաջացել էր կուսակցական բյուրոկրատական մեքենա, որտեղ հարցերը լուծում էին երկու հիմնական կուսակցությունների բոսերը ու անգամ Նախագահը նրանց կամքից էր կախված։

Դա քաղաքական ճգնաժամ էր ստեղծել։ Իրավիճակը սկսեց փոխվել 20-րդ դարասկզբում, երբ ընտրական ցուցակները սկսեցին կազմել տարբեր նահանգներում անցկացվող պրայմէրիզների միջոցով։

Որոշ նահանգներում կուսակցությունների ընտրական ցուցակների կազման այդ ազատ ընտրություններին մասնակցում են միայն տվյալ կուսակցության անդամները, իսկ ավելի շատ նահանգներում յուրաքանչյուր ոչ, քանի որ ընտրողների մեծ մասը ոչ կուսակցականներ են։

Միայն այդ պարագայում կուսակցությունների հանդեպ վստահությունը սկսեց վերականգնվել։ Հենց դա է ուղիղ ժողովրդավարության և կուսակցությունները կուսակցական օլիգարխներից ազատելու լավագույն մեթոդը, այլ ոչ թե շոուների կազմակերպումը։

Հ․Գ․ Հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացել էր, որ մինչ նոր ընտրությունները պետք է կուսակցությունների մասին նոր օրենք ընդունել։ Փաստորեն հրապարակում հավաքված մարդկանց ապակողմնորոշել է։

Քաղաքական գործչի համար մեկ չափորոշիչը խոսքի տեր լինելն է, իսկ քաղաքացիների հպարտության` իրենց տրված խոսքին հետամուտ լինելը: Մնացածը թատրոն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը