Երևանի նոր քաղաքապետը փող հավաքելու տարբերակ է գտել
2011-ը տհաճ անակնկալ է մատուցում Երևանի ավտոմեքենաների վարորդներին։ «7 օրին» են դիմել բազում ավտոսիրողներ, ովքեր պնդում են, որ Երևանի վարչական շրջաններից իրենց հրաժարվում են 2010 թվականի գույքահարկի զրոյական տեղեկանք տրամադրել՝ ստիպելով վճարել նաև 2011-ի ամբողջ տարվա գույքահարկը։ Մասնավորապես նման կերպ են վարվում Շենգավիթի և Արաբկիրի վարչական շրջաններում։
Մեզ դիմած վարորդները պնդում են, որ իրենք նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի կեսօրին արդեն չեն կարողացել վերցնել 2010-ի գույքահարկի տեղեկանքը, քանի որ նախկին թաղապետարանները (օրինակ՝ Շենգավիթի վարչական շրջանը) ժամը 13-ից հետո փաստացի չեն աշխատել։
Չունենալով 2010-ի գույքահարկի զրոյական տեղեկանքը՝ ավտոմեքենաների բազում տերեր չեն կարողացել ավտոմեքենայի տեխզննում անցկացնել, իսկ այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 10-ին արդեն նախկին թաղապետարանները, պատճառաբանելով, որ տարին փոխվել է, ստիպում են վճարել նաև այս տարվա գույքահարկը, ինչը նշանակում է, որ տեխզննման կտրոնի համար քաղաքացիները կրկնակի գույքահարկ պետք է վճարեն։
Շենգավիթ համայքնում քաղաքացիներին ասում են, որ նման կերպ վարվում են նաև այն պատճառով, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներքին հրահանգ է տվել Երևանի բյուջեն համալրել գույքահարկի գումարները գանձելու այդ տարբերակով։ Այսինքն ստացվում է, որ ավտոմեքենաների տերերին այս օրերին կարող են տուգանել ինչպես ԱՊՊԱ կտրոնը չունենալու, այնպես էլ այս տարվա տեխզննումը չիրականացնելու համար։

7or.am