Լրահոս

13.01.2011 17:30


ԱՄՆ-ում միայնակ մայրը շահել է 190 մլն դոլար

Հյուսիսային Այդահոյում ապրող Հոլի Լահթին դարձել է «Mega Millions» լոտոյի հաղթողներից մեկը՝ շահելով ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ 380 միլիոն դոլարանոց ջեքփոթի կեսը։ Շահումի մյուս կեսին՝ 190 միլիոն դոլարին, տիրացել են Վաշինգտոնում բնակվող ամուսինները։

Ինչպես տեղեկացնում է «ABC News»  գործակալությունը՝ Հոլին խնդրել է չտեղեկացնել ԶԼՄ-ներին իր անձնական տվյալները: Սակայն ԶԼՄ-ները ոչ միայն հայտնել են նրա բնակության վայրը, այլև այն, որ Հոլի Լահթին միայնակ մայր է, ով մեծացնում է իր երկու երեխաներին։ Նշվում է նաև, որ նարաթուխ միլիոնատերն արդեն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել։

«Mega Millions» լոտոն խաղարկվում է ԱՄՆ 41 նահանգներում։

Այս խորագրի վերջին նյութերը