Կարծիք

01.10.2018 16:54


Ինչպես ազատել մանր և միջին բիզնեսը հարկերից ու չվնասել պետությանը

Ինչպես ազատել մանր և միջին բիզնեսը հարկերից ու չվնասել պետությանը

«Հայաստանը, ինչպես հայտնի է, նավթ ու գազ չունի, իսկ իր հսկա քիմիական և արդյունաբերական պոտենցիալը կազմալուծվեց խորհրդային միության փլուզման արդյունքում: Եվ այսօր ակամայից ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսության շոգեքարշը դարձել է հանքարդյունաբերությունը: Անկասկած, այս ոլորտում պետք է պահպանվեն բնապահպանման բոլոր նորմերը, սակայն ոլորտը ոչնչացնել, նշանակում է ոչնչացնել երկրի տնտեսության շոգեքարշը»:

Այս միտքը մի քննարկման մեջ տեսա և սրան կուզեի ևս մի կարևոր բան հավելել. խոշորագույն հարկատուների շարքում հանքարդյունաբերող կազմակերպությունները առաջատար դիրքերում են՝ տարեկան պետությանը մոտ 45-50 մլն դոլար հարկ վճարելով:

Եթե բյուջեի կառուցվածքը նայենք, ապա կտեսնենք, որ մեկ խոշոր հանքարդյունաբերող վճարում է այնքան, ինչքան պետությունը հարկերի տեսքով ստանում է մի ամբողջ ոլորտից, որը կոչվում է մանր և միջին բիզնես:

Հիմա տեսեք, եթե #Ամուլսարի հանքը շահագործվի, այն պետությանը կարող է տարեկան 40-45 մլն դոլար հարկ վճարել, և միայն դրա շնորհիվ կառավարությունը կարող է մանր և միջին բիզնեսը ընդհանրապես հարկերից ազատել: Դուք պատկերացնում եք, թե ժողովուրդը դա ոնց կընդունի, ինչքան աջակցություն կստանա կառավարությունը և ոնց կխրախուսի գործարարությունը, ստեղծագործ ու արարող միտքը, ինչի մասին այսօր ուղիղ եթերով խոսեց Նիկոլ Փաշինյանը:

Մտածեք, հարգելի կառավարության անդամներ, մտածեք և իրոք գործեք ի շահ ժողովրդի:

Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը