Քաղաքական

01.10.2018 16:38


ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հոկտեմբերի 1-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,-գրված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվե է 5 թեկնածու:

Այս խորագրի վերջին նյութերը