Համացանցը ալեկոծվելու բազմաթիվ առիթներ է ստանում գրեթե ամեն օր, ես կասեի՝ ամեն ժամ:
Հիմա քննարկման առարկան Նիկոլ Փաշինյանի արձանն է, որը տեղադրվել է Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա:
««Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին. որպես խորհրդանիշ հայ ժողովրդի քարից էլ ամուր կամքի, չհանձնվող ոգու, և հանուն ազատ ու երջանիկ Հայաստանում ապրելու համար պայքարելու վճռականության»,-գրառում է կատարել «Արդար Հայաստան» ֆեյսբուքյան օգտատերը ու հրապարակել Փաշինյանի արձանի լուսանկարը տարբեր ռակուրսներից:
Ֆեյսբուքահայության հպարտ հատվածը հիացական մեկնաբանություններ է թողել արձանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում «լայվերի» ժամանակ «Մեր թագավոր ախպեր» կամ «Հզոր թագավոր» դիմելաձևն օգտագործողները, կարելի է ասել, էքստազի մեջ են ընկել արձանի պահով:
Հետանկախական Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ մարդու, այն էլ՝ քաղաքական գործչի արձան է տեղադրվում իր կենդանության օրոք:
Կենդանության օրոք պետության ղեկավարների արձան տեղադրելը մոդայիկ է միջինասիական մահմեդական երկրներում: Օրինակ՝ Թուրքմենիայում Թուրքմենբաշու արձանն է տեղադրվել: Տեղադրվել է նաև Թուրքմենբաշու սիրելի ձիու արձանը՝ վերջինիս կենդանության օրոք:
Ադրբեջանում դեռ Իլհամ Ալիևի արձանը չկա: Երևի այն պատճառով, որ հավաստի տեղեկություններով, Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողնում:
Իլհամի արձանը չկա, բայց փոխարենը կա նրա հոր՝ Հեյդարի արձանը:
Փաշինյանի պահով ամեն ինչ պարզ է ու զարմանալ պետք չէ: Կռապաշտությունը պետական քարոզչության մակարդակի է հասցվել, և քաղաքականությանը հեռուստասերիալային պրիզմայով հետևողների համար դա ընկալելի և ընդունելի է:
Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե արդյոք այդ արձանն իրո՞ք տեղադրվել է մայրուղու վրա, թե՞ դա համակարգչային գրաֆիկա է: Բայց դա արդեն էական չէ: Էականն այն է, որ նման գաղափարը հիացական մեկնաբանությունների է արժանացել հպարտ քաղաքացիների կողմից, ովքեր, համոզված եմ, այստեղ-այնտեղ սիրում են հպարտանալ, որ հայ ժողովուրդն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Այն քրիստոնեությունը, որի պատվիրաններից է՝ «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»:
Նախորդ ռեժիմի ժամանակ մի պահ փորձ արվեց «ժողովուրդների հոր» իմիջը կարել Սերժ Սարգսյանի վրա, բայց դա չստացվեց: Չստացվեց ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդը կռապաշտ չէր, այլ որ ժամանակը չհերիքեց. վրա հասավ անսպասելի հեղափոխությունը:
Հեղափոխությունը կարծես թե մերժեց կռապաշտությունը և ցմահ իշխելու ինստիտուտը, բայց ստացավ նոր տիպի կռապաշտություն: Տարբերությունն այն է, որ նախորդի կռապաշտության քարոզը ֆեյսբուքահայության աջակցությանը չէր արժանանում, իսկ ահա այժմ հանրության հպարտ հատվածը, որը 82 տոկոս տվեց «Իմ քայլին», ինքնակամ է լծվում կուռքին երկրպագելու գործին:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Արձանների հարցով ամբողջ աշխարհում ընդունված է չշտապել:
Հանրապետության հրապարակում ՍՍՀՄ տարիներին տեղադրված էր Լենինի արձանը: Հետո այդ արձանը մեծ շուքով հանեցին. եկել էր հին կուռքերին տապալելու ժամանակը:
Հ.Գ.-2: Չի բացառվում, որ հպարտ քաղաքացիներն ամեն տարի ուխտագնացություն կազմակերպեն՝ Հայաստանի ու աշխարհի տարբեր ծայրերից քայլելով հասնելով արձանի մոտ, սելֆի անելով ու վերադառնալով:
Օրինակ՝ Սաուդյան Արաբիայում գտնվում է մահմեդական աշխարհի ուխտագնացության կենտրոնը՝ Մեքքան:
Պատմությունը հետևյալն է. Մեդինայի մահմեդականները՝ Մուհամմեդ մարգարեի գլխավորությամբ, մտել են Մեքքա։ Քաղաքը հանձնվել է առանց կռվելու, իսկ բնակիչները իսլամ են ընդունել։ Մեքքան դարձել է կրոնական կենտրոն։
Մեր Մեքքան կարող է դառնալ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածը: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շարունակվում է:
Հեղափոխությունը և կռապաշտությունը