Սա ուղղված է վերջերս Ֆեյսբուքում հայտնված նիկոլապաշտներին
Սա ուղղված է վերջերս Ֆեյսբուքում հայտնված նիկոլապաշտներին, որոնք Նիկոլ Փաշինյանին արջի ծառայություն են մատուցում և վնասում ոչ միայն նրան, այլ նաև երկրին:
Ֆեյսբուքում էլ կան մայթին թքողներ ու կոկորդ մաքրողներ, քաղաքի փողոցները աղբաման ու մոխրաման սարքողներ, մարմնի տարբեր մասերից տարբեր բույրեր արձակողներ, այսինքն այս ամենի վիրտուալը, բայց նույնքան և ավելի տհաճ:
Վերջերս մի կին մահացավ՝ Կիմա անունով, նրան ֆեյսբուքցիները սպանեցին: Ես այդ կնոջը չեմ ճանաչել և ֆեյսբուքյան ընկեր էլ չէինք, ավելին քանիցս նկատել եմ իմ հանդեպ տգեղ, անհիմն գրռումների, բայց թե ինչ արեցին էդ կնոջ հետ բոլորովին վերջերս ի հայտ եկած «հայրենասերները» հնարավոր չէ պատկերացնել և ահա հետևանքը: Էսպես որ գնա մենք միայն մի բան կփաստենք, որ հենց մենք ենք կերտել մեր այս ճակատագիրը և ոչ մի պատմական անց ու դարձ, ոչ մի օտար ազգ, ոչ մի, մեղա-մեղա, թուրք կամ դրա ճերմակ տեսակը մեզ չի վնասել, բացի մեզնից:
Էսպես որ գնա 4 չէ, 14 չէ,114 հանրապետություն հռչակենք և նույնքան էլ հեղափոխություն անենք գնալով կքչանանք, կփոքրանանք և կվերանանք: Փոխարենը արիական ազգից խոսելու և միայն օրանգուտանին բնորոշ քոմենթներ գրելու մի նյութի տակ, որը չեք էլ կարդացել, չեք էլ լսել, մտեք ձեր տան լողարանը և միայն այնտեղ հոգացեք ձեր պետքերը, հետո միայն մարդամեջ դուրս եկեք:
Հ.Գ. Այս առավոտ հանդիպածս քոմենթների կապակցությամբ, որոնք գրված էին Անդրիաս Ղուկասյանի հարցազրույցի տակ, որ դրել եմ իմ էջում և որը վերաբերում է Սարի թաղի ոստիկանության կատարած բռնություններին՝ 2016-ի հուլիսի 29-ին, որը ՀՔԾ-ն կարճել է և որի կապակցությամբ Անդրիաս Ղուկասյանը բերում է ապշեցուցիչ ցնցող փաստեր: ՈՒզում եմ զգուշացնել, որ Ֆեյսբուքը ոչինչ չի որոշում այ անուղեղ քոմենթջիներ, ամենաշատը ձեր մանր կրքերը կբավարարեք:

Թամար Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից