Ինչպես է ստեղծվում տոտալիտար պետություն (տեսանյութ)
Երբ որևէ պետություն հայտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, երբ իշխանությունը չի կարողանում ադեկվատ պահել իրեն և երբ առաջանում է հեղափոխական իրավիճակ, տեղի է ունենում քաղաքական պայթյուն։ Այդ պայթյունը հանգեցնում է նոր տիպի հասարակական հարաբերությունների։
Կան դեպքեր, երբ քաղաքական պայթյունի արդյունքում ստեղծվում է տոտալիտար (ամբողջատիրական) քաղաքական համակարգ։ Սա քաղաքականության պարադոսքներից է, երբ ազատությունների ու բաց համակարգի համար պայքարի արդյունքում ստեղծվում է է՛լ ավելի փակ ու գերմենաշնորհային քաղաքական դաշտ՝ տոտալիտարիզմ (այս երևույթը ներհատուկ է ցածրակարգ հասարակություններում)։
Այդպես եղավ, օրինակ, Գերմանիայում 1933 թվականին, երբ հանրային դժգոհությունների ֆոնին իշխանության եկավ Հիտլերը, որին մինչև այդ համարում էին քաղաքական դաշտի ծաղրածուներից։
Թե ինչ եղավ Հիտլերի իշխանության գալուց հետո և ինչ գին վճարեց գերմանական ժողովուրդը, հայտնի է բոլորին։
Ստորև առաջարկում ենք դիտել Մլեչինի ֆիլմը Հիտլերի քաղաքական ճանապարհի մասին։

Հայկ Ուսունց