Լրահոս

28.09.2018 18:49


Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրամ և իրեն ցած նետել: Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն:

Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում գործող քոլեջներից մեկի 2 –ր կուրսի ուսանող է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը