Նոր կառավարությունն արդեն ավելի քան 4 ամիս է՝ աշխատում է, բայց #Ամուլսարի հանքը դեռ չի շահագործվում #ԼիդիանԱրմենիայի կողմից: Պատճառն այն է, որ մի խումբ մարդիկ փակել են դեպի հանքը տանող ճանապարհը և խոչընդոտում են ընկերության բնականոն աշխատանքին:
Առեղծվածն այս պարագայում այն է, թե ինչու կառավարությունը նախ և առաջ թույլ չի տալիս հանքը շահագործել, քանի դեռ այնտեղ ստուգոմներ են գնում, ու դեռ մի բան էլ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ասում է, թե իբր հանքը «Սերժի թողած ծանր ժառանգություն» է: Հարգելիներս, մի 10 հատ այդպիսի «ծանր ժառանգություն» Հայաստանում լիներ ու մենք, Նիկոլի ասած, թռիչքաձև աճը կունենայինք:
#Ամուլսարի ապագան հայտնի է, այն՝ շահագործվելու է, և լավ կլինի, որ դա անի հենց #ԼիդիանԱրմենիան, որովհետև այն արդեն ավելի քան 350 միլիոնի ներդրում է այնտեղ արել, և բացի այդ պահպանել է բոլոր միջազգային բնապահպանական նորմերը: Այն որ հանքը շահագործվելու է, դա փաստ է, ուրիշ հարց է, որ ոմանք փորձում են սեփականության վերաբաշխում անել և #ԼիդիանԱրմենիայի ձեռքից խլել հանքը, ու դրա համար օգտագործում են թե՛ազնիվ, թե՛ ուղղորդվող բնապահպանների, ովքեր քարոզչության զոհ են և հարցին շատ չեն տիրապետում, և թե՛ կրիմինալ էլեմենտին:
Հարգելիներս, ուշքի եկեք, #Ամուլսարում հսկայական ոսկու պաշարներ կան, նման պաշարները չօգտագործված չեն մնում, և եթե այսօր անհավանակա ձևով ստացվի #Լիդիանից խլել #Ամուլսարը, ապա վաղը գալու է մեկ այլ կազմակերպություն և շահագործի այն, այդ ժամանակ Ջերմուկը կավիրվի, ինչպես Զանգեզուրում կամ Քաջարանում:
Սա փաստ է և կառավարությունը սա նույնպես պետք է գիտակցի:
Ամուլսարի առեղծվածը և ապագան

Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից