Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպան ծանրագույն խնդրի առջև էր կանգնեցրել։ Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել․ հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երորրդ դասակարգը՝ բուրժուզիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա էր նվիրում Նապոլեոնին։ Նապոլեոնի կերպարը դեմոնիզացիայի էր ենթարկվում ու նախկին ախոյանները միավորվել էին Նապոլեոնի դեմ, բնականաբար, նրանք իրենց մորթին փրկելու համար պետք է լուծեին Նապոլեոնի ու հեղափոխական Ֆրանսիայի հարցը, ու՝ լուծեցին։ Հարյուր տարով, մինչև առաջին աշխարհամարտը, Եվրոպայի թագավորական ընտանիքները երկարաձգեցին իրենց գոյությունը։
Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում։ Նրանք բոլորը կոռուպցիոներներ են և վախենում են կորցնել ոչ միայն իշխանությունն ու ունեցվածը, գուցե նաև՝ ավելի շատ բան։
Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին՝ բոլորից մեկուսացված, նաև՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարհքաղաքական դիրքերը երկրորդական են գործող էլիտայի համար, իրենց մորթին իրենց համար ավելի թանկ է։
Սակայն Հայաստանի հեղափոխությունն անընդունելի է նաև Արևմուտքի համար, որտեղ նույնպես ուժգնանում են պոպուլիստական շարժումներն ընդդեմ էմիգրանտների, եվրաբյուրոկրատների և տրանսազգային կազմակերպությունների։ Հարավային Կովկաս այցելած Մերկելը միայն Հայաստանի հետ որևէ պայմանագիր չկնքեց, իսկ Միացյալ Նահանգներում Նիկոլին ԱՄՆ որևէ լուրջ պաշտոնյա չընդունեց։ Դա վերաբերմունք է։
Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարհքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաև եվրաբյուրոկրատների համար։
Նման պայմաներում պետք է հանդարտեցնել վիճակը։ ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը։
Օտարը

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից