Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանյութ։
Նյութերում երևում են առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։
A200 հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը հետևյալն են.
Հեռահարությունը՝ 50–200 կմ,
Մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ,
Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):
Հարկ է սակայն նշել, որ նկարներում երևացող մեքենաները առանց հրթիռային կոնտեյներների են, այսինքն՝ արտաքուստ դժվար է ասել՝ իսկապես 301 մմ տրամաչափի A200 հրթիռներով տարբերակն է, ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, թե ավելի հզոր՝ M20 բալիստիկ հրթիռով տարբերակը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին արբանյակային լուսանկարներում Ռազմինֆոն նկատել էր, որ Բելառուսից Ադրբեջան ժամանած բեռնատար ինքնաթիռներից «Պոլոնեզների» նման տեխնիկա է բեռնաթափվում։ Այսպիսով՝ հաստատվում է այն ժամանակվա մեր վարկածը, որ «Պոլոնեզների» մատակարարումը Ադրբեջանին շարունակվում է։
Ավելացնենք, որ նոր ստացած տեխնիկան տեղակայված է այն նույն հրթիռային զորամասում, որտեղ առաջին անգամ՝ այս տարվա հունիսի 11-ին ցուցադրվեցին առաջին «Պոլոնեզները»։

Աղբյուրը՝ razm.info