Լրահոս

03.03.2010 15:05

Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

2010թ-ի մարտի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի և հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Երևան քաղաքի ԲՀԿ ավագանու անդամների հետ: ԵԺԿ նախագահը կարևորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստատակամությունը, հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում' «Բարգավաճ Հայաստանին» դիտորդ անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում: Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել  պրն Մարթենսին և ընգծել, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաև կուսակցության ղեկավարների միջև հաստատված անձնական շփումներով ու գործընկերային հարաբերություններով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։