Աշխարհ

27.09.2018 18:59


Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի

Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի

Ներկայումս Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը: Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն:

Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անհատներ էլ են հայտ ներկայացրել: Այդ առիթով Յըլդաղը հայտարարել է, որ իրենք անհատների կողմից դիմումները ընդունելուց և բավարարելուց հետո նրանց դրամաշնորհ են տալիս և հետևում կատարված աշխատանքներին:

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը