ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա
Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ։ Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։
Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնություն կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետև իրավաճակ է փոխվել։
Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծամասնություն են կազմելու։ Արդյոք դրանից բխո՞ւմ է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով Թրամփը պետք է հրաժարական տա և նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։
Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում և դա լավ է, սակայն կարևոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա և մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խորը մտածված քայլ է։
Հ․Գ․ Այս, և նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ, լեգիտիմ չեն եղել և ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն, ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաև ընտրակաշառքները։ Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։ Այսինքն, ստացել են ընդամենը 121,997 ձայն: Այսինքն, լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։
ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել և նման պայմաններում ընտրության գնալով մենք հերթական արհեստական խորհրդարանն ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։ Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։
Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։
Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյունքների մասին և կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից