Հաջիև․ Փաշինյանի հայտարարությունները կարող են կաթվածահար անել բանակցային գործընթացը
Մի քանի ժամից Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Հանդիպմանն ընդառաջ՝ երեկ ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից կրկին հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանը պետք է երկխոսի Ստեփանակերտի հետ, հրաժարվի խնդրի ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:
Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևն այսօր ասել է, թե դրանք կարող են ամբողջովին կաթվածահար անել բանակցային գործընթացը:
«Եթե Հայաստանն ուզում է առաջընթացի հասնել բանակցություններում, պետք է իրագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, դուրս բերի զորքերը «գրավյալ» տարածքներից և դադարի խոչընդոտել ադրբեջանցի փախստականների վերադարձին»,-պետական «ԱզերԹԱջ» գործակալությանն ասել է Հաջիևը:

Աղբյուրը՝ Ազատություն