Լրահոս

03.03.2010 13:56

Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը մերժեց փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությունը։ Այն վերաբերում էր դատավորի ինքնաբացարկին։

Դրան հաջորդել է ինքնաբացարկի վերաբերյալ Լուսինե Սահակյանի երկրորդ միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ՝ դատարանը խախտել է օրենքը, մասնավորապես դատավարության կարգը սահմանելու վերաբերյալ: Դատարանը կրկին անցել է խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու այս միջնորդության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը ևս բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, պահանջելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել նաև քր.օր.-ի  316 հոդվածի՝ 1-ին մասով՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։