«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահանյանն իր այսօրվա խմբագրականում անդրադարձել է մեր վերջերս կայացած զրույցին, հավանաբար, նրբանկատորեն «խնայելով» ինձ․ ուլտրահեղափոխականների հարձակումներից։՛ժ
«…Վերապահումով եմ վերաբերվում նաեւ այն պնդմանը, թե ժողովուրդն արդեն դարձել է քաղաքացի։ Ինչպես ճիշտ նկատեց ծանոթներիցս մեկը, քաղաքացին լիդերի անունը չի վանկարկում։ Եթե վանկարկում է, ուրեմն նա ապավինում է ոչ թե պետական մեխանիզմներին, այլ «փրկչի» զորությանն ու բարի կամքին։ Մարդկանց չեն հետաքրքրում քաղաքի խնդիրները եւ ընդհանրապես պետության հեռանկարները։ Նրանց հետաքրքիր է, թե երբ եւ ինչպես են պատժելու «նախկիններին»:
Այո, ես ոչ միայն համոզված եմ, այլև տեղեկացված, որ քաղաքացին երբեք չի վանկարկում առաջնորդի անունը։ Ինքս 1988թ․ լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ՝ հեռանում էի հրապարակից, երբ ցուցարարները վանկարկում էին «Կոմիտե-կոմիտե»։ Հեռանում էի 91թ․, երբ վանկարկում էին «Լևոն-Լևոն», 96թ․, երբ վանկարկում էին «Վազգեն նախագահ»․․․
Իմ ուժերի չափով աջակցելով այս տարվա հեղափոխությանը՝ հեռացա հրապարակից և այլևս չմասնակցեցի հանրահավաքներին, երբ ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ-Նիկոլ»․․․
Եվ այդ ծանոթը ես եմ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից