Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Մաքենիս համայնքների ընտրություններում թեկնածուներն արդեն չեն ներկայացնում ՀՀԿ-ն
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալու են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, այս համայնքների ղեկավարի պաշտոնում կրկին իրենց թեկնածություններն են առաջադրել գործող գյուղապետեր Ավետիս Ավետիսյանը, Հարություն Մանուկյանը եւ Կարո Գեւորգյանը:
Ի տարբերություն նախորդ ընտրաշրջանի, այս անգամ նրանք արդեն չեն ներկայացնում ՀՀԿ-ն, ոչ էլ որեւէ այլ կուսակցություն, եւ իրենց թեկնածություններն առաջադրել են ինքնաառաջադրման կարգով: Դդմաշենում համայնքի գործող ղեկավարի հետ կմրցակցի անկուսակցական, «Սեւան ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում համայնքի գործող ղեկավարի հետ կմրցակցեն անկուսակցականներ Ռազմիկ Ավետիսյանը եւ Գոռ Նաջարյանը, Ներքին Գետաշենում՝ անկուսակցական, «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը եւ Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ անդամ Ռուբեն Զուլոյանը:
Թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի մարզի Երանոս, Վերին Գետաշեն եւ Սարուխան համայնքներում, որտեղ առաջադրումները կսկսվեն սեպտեմբերի 26-ից: