Այսօր Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով»,-ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ:
Սիրելի բարեկամներ:
Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի:
Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում ԲՈԼՈՐ աշխատողները, սակայն լռում են: ՎԱԽԻՑ: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք:
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարյուր հազարավոր քաղաքացիներ: ՄՈԼՈՐՎԱԾ քաղաքացիներ: Իրականում ՛ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ո՛չ արդարություն, ո՛չ մարդասիրություն:
Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի:
«Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի»
Հարգելի բարեկամներ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից