Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ-ի հարցին
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հատուկ նսիտին:
Յըլդըրըմը ելույթ է ունեցել և շեշտել, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույն ժողովրդի զավակներն են: Ըստ նրա՝ ժամանակակից գերլարված, տագնապային աշխարհում Թուրքիայի և Ադրբեջայի կայուն և կառուցողական համագործակցությունը լավ օրինակ կարող է լինել:
Ղարաբաղյան հիմնահարցը թուրք պաշտոնյան անվանել է տարածաշրջանը փտախտի ենթարկող խնդիր:
«Քանի դեռ չի գտնվել հիմնահարցի մնայուն լուծում, անհնար է, որ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը: Թուրքիան ի սկզբանե աջակցում է Ադրբեջանի սպասումներին և պահանջներին»,-ասել է Բինալի Յըլդըրըմը:

Աղբյուրը՝ ermenihaber.am