Game of the Trons սերիալում մեռյալները գերեզմաններից վեր են կենում ու գնում պատերազմի՝ կենդանի մարդկանց դեմ: Մինչև մեռյալները չպարտվեն, նոր աշխարհ ու նոր հարաբերություններ չեն ստեղծվի:
Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական դաշտի Մեռյալները պատերազմի էին դուրս եկել ու պարտվեցին: Խոսքը ոչ բոլորի մասնակիցների մասին է:
Հիմա մի գթալ վատ բան ավելացնեմ մեղրի տակառի մեջ: Այն տեսակետը, որ մի գերհզոր, գերինտելեկտուալ, մաքրամաքուր թիմ է եկել քաղաքապետարան ու առհասարակ քաղաքական դաշտ ու աննախադեպ վստահության քվե է ստացել, կարծում եմ՝ այնքան էլ տեղին չէ:
Իմ տեսակետով, ամեն ինչ ավելի պարզ է ու տրիվիալ: Մարդիկ ընդամենը երկրորդ անգամ են Սերժին Մերժել: Քարոզչության մեխն այն էր, որ Սերժը լավ չի մերժվել, կա վտանգ, որ կվերակենդանանա ու մարդիկ ավելի հիմնավոր կերպով են Մեռյալներին մերժել` արդեն երկրորդ անգամ: Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի:
Կա Նիկոլ ու ինչ-որ մարդկանց խումբ, որոնք մերժում են հինը, բայց լավ չգիտեն՝ ինչ են ուզում, ինչ են կառուցելու ու ոնց են կառուցելու: Այս հարցերի շուրջ է կարող ձևավորվել նոր քաղաքական դաշտ ու նոր հարաբերություններ, և այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել քաղաքական ընտրությունների մասին: Տեղի ունեցածը քաղաքական կազմակերպությունների միջև բովանդակային ընտրություն չի եղել:
Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից