Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը:
«Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,-հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր, ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: Սեպտեմբերի 4-ին ՀՔԾ քննիչը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկին նախագահի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: