Քաղաքական

23.09.2018 13:36


Ազգային ժողովի ինքնալուծարման մասին դեռևս վաղ է խոսել. Արա Բաբլոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին դեռևս վաղ է խոսել. Արա Բաբլոյան (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ազգային ժողովի ինքնալուծարման հարցին՝ Բաբլոյանը նշեց, որ այս պահին ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:

«Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,-եզրափակեց գերատեսչության նախագահը:

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Վարչապետի կարծիքով՝ փոփոխությունների իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանի՝ ինքնալուծարման մասին որոշում ընդունելու դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը