Քաղաքական

23.09.2018 18:26


Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվում (թարմացվող)

Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվում (թարմացվող)

Այսօր ընթացող Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 8 կազմակերպություն: Դրանք են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտե (74 անդամ), «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ (14 անդամ), «Ընտրությունը քոնն է» ՀԿ (67 անդամ), «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ (97 անդամ), «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ (97 անդամ), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (135 անդամ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (108 անդամ), «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (70 անդամ):

«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ առաքելություն են իրականացնելու 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Ընտրախախտումների վերաբերյալ թարմացվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

«Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

***

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ գրելով․

Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։

Դիմում եմ այս հայտարարությամբ անհանգստացած բոլորին, որ սա ակնհայտ իրողության արձանագրում է, և ոչ թե հանցագործության մասին հաղորդում, որն անհրաժեշտ է հայտնել իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ՝ չշփոթել․ սրանք տարբեր բաներ են։

Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, ապա տվյալ հանգամանքներում դա անձնական գաղտնիք չի կարող դիտվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը